Իսպանիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

00:24 • 08.12.18

Իսպանական Բարսելոնա մարզի Բադիա դել Վալյես քաղաքում թեթև շարժիչով ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է La Vanguardia թերթը, ինքնաթիռն ընկել է ավտոլցակայանի կտուրին:

Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու հրշեջները: Բուժաշխատողների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երկու մարդ, որոնց կյանքը փրկել չի հաջողվել:

Հայտնի է, որ կործանված ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Սաբադելի օդանավակայանում: