Ոստիկանությունը NEWS.am-ի խմբագրություն է այցելել. գլխավոր խմբագիր (լրացված)

17:49 • 07.12.18

Ոստիկանությունը եկել է NEWS.am-ի խմբագրություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է News.am-ի գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը: 

Վերջինս Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք շուտով հայտարարությամբ հանդես կգան, այս պահին մեկնաբանություններ չեն տալիս:

Tert.am-ի տեղեկություններով՝ News.am-ի խմբագրությունում եղել են Ոստիկանություն քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները: Խմբագրությունից ոչինչ չեն առգրավել և հեռացել են: