Իրադարձային
-ից
-ը
16:40 • 07.12.18Ֆրանսիական Թուլուզում ուսանողների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել (տեսանյութ)Ցուցարարները բարիկադներ են կազմել և քարեր նետել ոստիկանների վրա, իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազի կիրառմամբ:
16:14 • 07.12.18Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի. պաշտպան (տեսանյութ)«Մեր բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` նշելով, որ այդ որոշման հիման վրա կալանավորվելու է:
16:12 • 07.12.18Ուղղակի ճնշումներ չկան, բայց Սյունիքի մարզպետը ներքին կարգով հրահանգում է աշխատել ՔՊ-ի օգտին. Նաիրա ԶոհրաբյանԲՀԿ նախընտրական ցուցակի 4-րդ համար և վարկանիշային ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատում է՝ ուղղակի ճնշումներ չկան, բայց Սյունիքի մարզպետը ներքին կարգով հրահանգում է աշխատել ...
15:55 • 07.12.18Պաստառները վնասելու հետ կապված խոսակցության ժամանակ անհայտ անձը հարվածել է քարոզարշավի մասնակիցներից մեկին. ՈստիկանությունԱհազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են այդ անձանց ինքնությունը։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
15:47 • 07.12.18Տավուշի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոց ապօրինի պատրաստելու, օգտագործելու, վերամշակելու, պահելու և հյուրասիրելու համար. գործն ուղարկվել է դատարանՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի պատրաստելու, վերամշակելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաև՝ խոշոր չափերով թմրամիջոցների՝ առանց իրացնելու նպատակի...
15:44 • 07.12.18Երևանում մեքենաներ են բախվել, որից մեկը, առաջ ընթանալով, բախվել է Նազենի Հովհաննիսյանի մեքենային. shamshyan.comՃանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota-ն պատկանում է հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, ով ավտոմեքենայում չի եղել։
15:20 • 07.12.18Դեկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 46 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։
14:53 • 07.12.18Ուկրաինայում արտասահմանյան գրականության դասագրքի շապիկին հայտնվել է Բենեդիկտ Քամբերբեթչի լուսանկարը (լուսանկար)Դասագրքի հեղինակային խմբի ղեկավար Օլգա Նիկոլենկոն շապիկին դերասանի նկարի հայտնվելը բացատրել է ժամանակակից աշակերտների մոտ առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու ցանկությամբ:
14:33 • 07.12.18Որքանով տեղյակ եմ, ՀԱՊԿ նիստը չի կայացել. կազմակերպության մամուլի քարտուղար«Որքանով տեղյակ եմ, նիստը չի կայացել: Այն մասին, որ նիստը տեղի չի ունենա, նախօրեին հայտնել էին թե՛ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը, թե՛ հայկական կողմը»,- ասաց Վլադիմիր Զայնետդինովը:
14:19 • 07.12.18Մոսկվայում հարգել են 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը (լուսանկարներ)Արարողությանը մասնակցել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
14:17 • 07.12.18ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ, ԵԱՏՄ օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Լուկաշենկոն. Դմիտրի ՊեսկովՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:
13:11 • 07.12.18ՊՆ-ի հանդեպ 700 միլիոն դրամի պարտավորություն չի կատարվել. ՀՀ զինվորական դատախազությունը նախազգուշացումներ է ուղարկել տնտեսավարող սուբյեկտներինՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր…
12:51 • 07.12.18Էյֆելյան աշտարակն ու Լուվրը կփակվեն «դեղին անթև բաճկոնների» բողոքի ակցիաների ֆոնինԻշխանությունները պատրաստվում են 89 000 իրավապահ ու անվտանգության ծառայության աշխատակից տեղակայել վաղվա ակցիայի շրջանակում հասարակական կարգի պահպանման համար:
12:42 • 07.12.18Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու վերածվեց Հայաստանը, և պատճառված ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք շարժվեցին դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող ...
12:32 • 07.12.18Դեպի ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավանից» Մեքսիկայի տարածքում է գտնվում ավելի քան 9.000 մարդINM-ի աշխատակիցները նաև հայտնել են, որ Մեքսիկայից արտաքսել են ավելի քան 4.000 մարդու, 1.670-ին՝ օդային ճանապարհով:
