Դեպի ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավանից» Մեքսիկայի տարածքում է գտնվում ավելի քան 9.000 մարդ
Կենտրոնական Ամերիկայից դեպի ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավանից» Մեքսիկայի տարածքում է գտնվում մոտ 9.470 մարդ: Նման տվյալներ են Մեքսիկայի խորհրդարանի պատգամավորների պալատին ներկայացրել Միգրացիայի ազգային ինստիտուտի (INM) ներկայացուցիչները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Գերատեսչության տվյալների համաձայն՝ այդ մարդիկ գտնվում են երկրի Հարավային Կալիֆոռնիա, Սոնորա, Խալիսկո, Վերակրուս նահանգներում, ինչպես նաև՝ Մեխիկոյում:
INM-ի աշխատակիցները նաև հայտնել են, որ Մեքսիկայից արտաքսել են ավելի քան 4.000 մարդու, 1.670-ին՝ օդային ճանապարհով:
Նոյեմբերի 25-ին Կենտրոնական Ամերիկայից մոտ 500 ներգաղթյալ փորձել էր մեքսիկական Տիխուանա քաղաքից ԱՄՆ ներթափանցել: Ամերիկացի ուժայինները նրանց դեմ արցունքաբեր գազ էին օգտագործել:










