Ուկրաինայում արտասահմանյան գրականության դասագրքի շապիկին հայտնվել է Բենեդիկտ Քամբերբեթչի լուսանկարը (լուսանկար)

14:53 • 07.12.18

Ուկրաինայում արտասահմանյան գրականության դասագրքի շապիկին հայտնվել է բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչի լուսանկարը: Գիրքը լույս է ընծայել ուկրաինական «Հրամոտա» հրատարակչությունը՝ պետական բյուջեի միջոցներով: Այս մասին գրում է korrespondent.net-ը:

Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված դասագիրքը երաշխավորված է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից:

Դասագրքի հեղինակային խմբի ղեկավար Օլգա Նիկոլենկոն շապիկին դերասանի նկարի հայտնվելը բացատրել է ժամանակակից աշակերտների մոտ առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու ցանկությամբ:

Նման կերպ հեղինակները ձգտել են «իրար կապել անցյալն ու ներկան»՝ ստիպելով աշակերտներին ավելի շատ կարդալ:

Բացի այդ, գրքում տեղ է գտել նաև Շեքսպիրի հերոսներից Համլետի կերպարի մարմնավորումը տարբեր երկրներում, այնպես որ Քամբերբեթչի կերպարը, ըստ հեղինակների, բավականին բնական է ստացվել:

 

Ուկրաինայում արտասահմանյան գրականության դասագրքի շապիկին հայտնվել է Բենեդիկտ Քամբերբեթչի լուսանկարը (լուսանկար)