Ֆրանսիական Թուլուզում ուսանողների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

16:40 • 07.12.18

Ֆրանսիական Թուլուզ քաղաքում շուրջ 1000 դպրոցական և ուսանող մասնակցել է բողոքի ակցիաների, որոնք հանգեցրել են ոստիկանության հետ բախումների:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, բողոքի ակցիան ուղղված է եղել Ֆրանսիայում կրթական համակարգում փոփոխությունների վերաբերյալ կառավարության որոշման դեմ:

Ցուցարարները բարիկադներ են կազմել և քարեր նետել ոստիկանների վրա, իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազի կիրառմամբ: