Վագրն ու շունը «մրցավազքի» են բռնվել ապակու միջով (տեսանյութ)

18:52 • 07.12.18

Չինաստանի կենդանաբանական այգում տեսագրել են վագրի և շան «մրցավազքը»: Ինչպես գրում է Daily Mail-ը, գիշատիչն ապակու հետևում է գտնվել, այդ պատճառով էլ չի կարողացել բռնել շանը:

Տեղի բնակչուհիներից մեկը կենդանաբանական այգի էր այցելել իր հասկի ցեղատեսակի շան հետ: Շունը նկատել է վանդակում գտնվող վագրին և վազել դեպի գիշատիչը: Չինուհին նշել է, որ շունը հաչալով անընդհատ վազում էր դեպի վագրը:

Գտնվելով ապակե պատի հետևում՝ վագրը նույնպես փորձում էր վազել շան հետևից, սակայն կենդանիներին չի հաջողվել հասնել իրար: Ուշագրավ տեսարանը նկարահանել են ականատեսները, իսկ համացանցում հրապարակվելուց հետո տեսանյութը միլիոնավոր դիտումներ է ունեցել: