Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
14:18 • 26.03.25ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը ֆիքսել է նոր աստղի ստեղծումըԱյն գտնվում է Երկրից 625 լուսային տարի հեռավորության վրա՝ դառնալով Ծիր Կաթին գալակտիկային ամենամոտ նորաստեղծ աստղերից մեկը: Ըստ ՆԱՍԱ-ի՝ 1 լուսային տարին հավասարար է ավելի քան 10 տրիլիոն կմ-ի:
09:59 • 25.03.25Իլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել«Ես կասեմ, որ մենք հաջողակ ենք, եթե ստանանք 10,000 միավորի կեսը, բայց նույնիսկ 5,000 ռոբոտը հռոմեական լեգեոնի չափ է»,- ասել է Մասկը։ Հին Հռոմում գտնվող լեգեոնը տարբեր ժամանակներում բաղկացած էր 2-10 հազար զինվորից։
19:20 • 21.03.25Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit (տեսանյութ)Fastex-ն արդեն երկրորդ անգամ է աջակցում Future Economy Summit-ին, որի ընթացքում մարտի 18-ից Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի, Գյումրու, Վանաձորի համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների սաների հետ։
16:55 • 19.03.25Իտալիայում թողարկվել է աշխարհում առաջին թերթը՝ ամբողջովին գրված արհեստական բանականության կողմիցԹերթի գլխավոր խմբագիր Կլաուդիո Սերազան բացատրել է, որ փորձի նպատակն է ցույց տալ արհեստական բանականության տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանակակից լրագրության վրա։ Ըստ նրա՝ նախագծի շրջանակում լրագրողները միայն հարցերն են տվել արհեստական բանականությանը և ստուգել պատասխանները, մինչդեռ նեյրոնային ցանցը ստեղծել է հոդվածներ՝ առանց ակնհայտ քերականական սխալների:
12:32 • 18.03.25BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել էSuper e-Platform-ը, ըստ ընկերության հայտարարության, էլեկտրական մեքենաները լիցքավորելու է նույնքան արագ, որքան բենզինային շարժիչներով մեքենաներն են լիցքավորվում: Լիցքավորման հզորությունը կհասնի 1 ՄՎտ-ի, ինչը երկու անգամ ավելի է Tesla Supercharger V4-ից։ Այս համակարգով 5 րոպե լիցքավորումից հետո էլեկտրական մեքենաները կկարողանան անցնել մոտ 400 կմ, ասել է BYD-ի հիմնադիր Վան Չուանֆուն նոր տեխնոլոգիայի շնորհանդեսի ժամանակ։ Համեմատության համար նշվում է, որ Tesla կայաններն ի վիճակի են 15 րոպե լիցքավորման ընթացքում էլեկտրական մեքենային ապահովել 275 կմ հեռահարությամբ:
17:04 • 17.03.25Ընկղմվեք բարձր FPS-ի աշխարհ. ROG Strix SCAR 16-ի, SCAR 18-ի, ROG Flow Z13-ի նախնական պատվերները բաց ենՆախնական պատվերները բաց են բոլոր նոր ապրանքների համար: Նախնական պատվերը ոչ միայն ապահովում է հասանելիություն ամենաթարմ սարքերին, այլ նաև զեղչ գնումների համար: Բացի այդ, ASUS-ն առաջարկում է ոչ միայն նոութբուք գնել, այլև դառնալ նորարարությունն ու որակը գնահատող համայնքի մի մասը: Նոր գնված ROG սարքերի գրանցումը հասանելիություն է ապահովում ROG Elite հավատարմության ծրագիր, որը բացառիկ առաջարկներ է ներկայացնում իր անդամներին:
10:48 • 14.03.25ՆԱՍԱ-ն հրապարակել է Blue Ghost զոնդի՝ Լուսնի վրա վայրէջքի բացառիկ տեսանյութըՏեսանյութը ստանալու համար ՆԱՍԱ-ի մասնագետները միավորել են 4 Stereo Cameras for Lunar-Plume Surface Studies (SCALPSS) 1.1 տեսախցիկների ֆիքսած կադրերը: Դրանք վայրէջքի ժամանակ լուսանկարել են վայրկյանում 8 կադր արագությամբ:
14:26 • 13.03.25Թայվանում ներկայացվել է ներկառուցված խաղային վահանակով նոութբուք (լուսանկարներ)Թայվանական Wistron ընկերությունը ստացել է հեղինակավոր iF Design Award 2025 մրցանակը իր նորարարական Dual Fusion նոութբուքի կոնցեպտի համար՝ ներկառուցված շարժական խաղային վահանակով։ Այս մասին հայտնում է ITHome պորտալը։
09:07 • 12.03.25«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը մասնակցել է ICE Barcelona 2025-ին (տեսանյութ)Հավելենք, որ ընկերության հրավերով Բարսելոնա էր ժամանել նաև աշխարհահռչակ սթրիթ արտիստ Ալեք Մոնոպոլին, որը միջոցառման ընթացքում ստեղծած աշխատանքը նվիրել է ընկերությանը:
16:13 • 10.03.25Zeekr-ը ցուցադրել է իր առաջին հիբրիդային քրոսովերը (լուսանկարներ)Չինական Zeekr մեքենաշինական ընկերությունը հրապարակել է նոր ֆլագմանային քրոսովերի առաջին կադրերը, որը ներկայացված է որպես 9X Grand։ Մոդելի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլին Շանհայի ավտոսրահի շրջանակում:
15:46 • 07.03.25Մասկը կարծում է, որ իր մաշկի գույնն է պատճառը, որ Starlink տերմինալները չի գործում Հարավային ԱֆրիկայումStarlink-ը որոշ ժամանակ հասանելի էր Հարավային Աֆրիկայում, սակայն 2024 թվականի գարնանը ցանցը դադարեցրել է գործունեությունը, քանի որ չի կարողացել ստանալ անհրաժեշտ արտոնագիրն իշխանություններից։ Տեղական օրենսդրությունը պահանջում է, որ Starlink-ի բիզնեսի 30%-ը պատկանի երկրի սոցիալական խմբերին, որոնք ճնշված են եղել գաղութատիրության և ապարտեիդի ժամանակաշրջանում: SpaceX-ը, որը պատկանում է Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկին, չի գտել այս կարգավորիչ պահանջը բավարարելու միջոց: Դրա հետևանքով Հարավային Աֆրիկայում Starlink տերմինալների օգտագործումը ճանաչվել է անօրինական։
09:57 • 07.03.25SpaceX-ի Starship տիեզերանավը պшյթել է 8-րդ փորձնական թռիչքի ժամանակ (տեսանյութ)Պայթյունի հետևանքով այրվող բեկորները նկատվել են գիշերային երկնքում, Ֆլորիդայի մի քանի օդանավակայաններում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, իշխանությունները հետաքննություն են սկսել:
16:43 • 05.03.25Ալեքսիս Օհանյանը հայտնել է, որ պաշտոնապես դարձել է մեկն այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը«Այժմ ես պաշտոնապես մեկն եմ այն մարդկանցից, որոնք փորձում են գնել TikTok US-ը», - հայտնել է Օհանյանը X-ում արված գրառման մեջ: Երբ X-ի օգտատերերից մեկը հարցրել է, թե ինչպես կանվանի TikTok US-ը, եթե գնի այն, Օհանյանը պատասխանել է. «TikTok. Freedom Edition»:
14:35 • 05.03.25YouTube-ը խստացրել է մոլախաղերի հետ կապված բովանդակության նկատմամբ սահմանափակումներըՓոփոխություններն ընդլայնում են YouTube-ի գործող քաղաքականությունը, որն արգելում է հղումներ տեղադրել այն կայքերին, որոնք խախտում են տեսածառայության կանոնները: Բացի այդ, YouTube-ը ներդրել է տարիքային ստուգման գործառույթ՝ առցանց խաղատների գովազդ պարունակող բովանդակությանը հասանելիություն ստանալու համար: Այժմ 18 տարեկանից ցածր օգտատերերը չեն կարողանա դիտել առցանց խաղատներ, սպորտային խաղադրույքների կայքեր գովազդող բովանդակություն:
10:14 • 04.03.25Google-ի համահիմնադիրն աշխատակիցներին կոչ է արել շաբաթական 60 ժամ աշխատել՝ ընկերության առաջատար դիրքն ապահովելու համարԱմերիկյան Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը Gemini արհեստական բանականության հավալվածի բաժնի աշխատակիցներին կոչ է արել շաբաթական 60 ժամ աշխատել (նորման 40-45 ժամ է)՝ բացատրելով, որ դա անհրաժեշտ է արհեստական բանականության ոլորոտի մրցավազքում Google-ի առաջատար դիրքն ապահովելու համար:
