Գիտություն/տեխնիկա

-ից
-ը
  • ՆԱՍԱ-ն 3 մլն դոլար է խոստացել Լուսնի վրա մարդկային արտաթորանքն ուտիլիզացնելու մեթոդի մշակման համար
    15:44 • 21.04.25
    ՆԱՍԱ-ն 3 մլն դոլար է խոստացել Լուսնի վրա մարդկային արտաթորանքն ուտիլիզացնելու մեթոդի մշակման համար
    Լուսնի մակերեսին կա 96 պոլիէթիլենային տոպրակ, որոնք պարունակում են մարդկային արտաթորանքներ, որոնք հավաքվել են 1969-1972 թվականներին իրականացված լուսնային առաքելությունների ժամանակ: Այն ժամանակ տիեզերագնացները թողել էին դրանք Լուսնի վրա՝ վայրէջքի մոդուլում տարածք խնայելու և ավելի շատ լուսնային հողի նմուշներ տանելու համար: Այժմ ՆԱՍԱ-ն մրցույթ է հայտարարել փաթեթների խնդրի լավագույն լուծման համար։
  • Չինաստանում ռոբոտները մարդկանց հետ մասնակցել են կիսամարաթոնի (լուսանկարներ)
    17:59 • 20.04.25
    Չինաստանում ռոբոտները մարդկանց հետ մասնակցել են կիսամարաթոնի (լուսանկարներ)
    Բախումներից խուսափելու համար ռոբոտների վազքուղին առանձնացվել է մարդկանց վազքուղուց։ Կանոնակարգի համաձայն՝ վազքուղու երկայնքով ռոբոտների համար ստեղծվել են հատուկ կանգառի կայաններ, ինչպես մարդկանց համար։ Բայց եթե մարդկանց պարագայում այս կետերում ավանդաբար տրվում է ջուր, բանան, խնձոր, նարինջ և ածխաջրածին գել, ռոբոտներն այդ կայաններում լիցքավորվել են. օպերատորները լիցքավորել կամ փոխել են ռոբոտների մարտկոցները:
  • Թողարկվել է նոր Android 16 օպերացիոն համակարգի բետա տարբերակը
    10:10 • 18.04.25
    Թողարկվել է նոր Android 16 օպերացիոն համակարգի բետա տարբերակը
    Չորրորդ բետան Android 16-ի վերջին կառուցումն է մինչև դրա հրապարակային թողարկումը: Google-ի ինժեներները չեն մանրամասնել ՕՀ-ի նոր առանձնահատկությունները՝ նշելով, որ բետա տարբերակը պարունակում է անվտանգության կարևոր ուղղումներ 2025 թվականի ապրիլի համար: Android 16-ի երրորդ բետա տարբերակը հայտնվեց մարտի կեսերին:
  • Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասին
    12:31 • 17.04.25
    Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասին
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  կարծում է, որ ամերիկացի ձեռներեց, SpaceX, Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկի պես մարդիկ հաճախ չեն հանդիպում մարդկային պոպուլյացիայի մեջ: Նա այս մասին ասել է Բաումանի անվան Մոսկվայի պետական ​​տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:
  • Քեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերել
    11:57 • 17.04.25
    Քեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերել
    Օգտագործելով Ջեյմս Ուեբ գերհզոր տիեզերական աստղադիտակի փոխանցած տվյալները՝ Քեմբրիջի համալսարանի աստղագետները հայտնաբերել են դիմեթիլ սուլֆիդի (DMS) և դիմեթիլ դիսուլֆիդի (DMDS) քիմիական հետքերը. սրանք մոլեկուլներ են, որոնք վկայում են կյանքի առկայությունը: Երկրի վրա այս մոլեկուլները արտադրվում են միայն կենդանի օրգանիզմների, հիմնականում մանրէների կողմից: