Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
14:41 • 26.05.25BMW-ն ցուցադրել է նոր M2 CS սպորտային կուպեն (լուսանկարներ)Իտալական Concours d'Eleganza Villa d'Este-ում BMW-ն ներկայացրել է M2 CS կուպեի սպորտային տարբերակը: Մոդելի պաշտոնական շնորհանդեսը, որտեղ կհայտարարվեն նոր արտադրանքի մանրամասն տեխնիկական բնութագրերը, տեղի կունենա այս շաբաթ։
12:28 • 25.05.25Ճապոնիայում ստեղծվել է խելացի ակնոց՝ նախատեսված և՛ կարճատեսների, և՛ հեռատեսների համարՃապոնիայում ստեղծվել է ավտոմատ ֆոկուսով բարձր տեխնոլոգիական ակնոց՝ նախատեսված և՛ կարճատեսների, և՛ հեռատեսների համար: ViXion ընկերությունը ներկայացրել է ակնոցի երկրորդ սերունդը՝ ViXion01S-ը, որն ավտոմատ հարմարվում են օգտագործողի տեսողությանը։
13:24 • 24.05.25Dreame Week. անհավանական զեղչեր մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ըՄայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը մեկնարկում է Dreame Week-ը՝ շրջանը, երբ ընկերությունն առաջարկում է իսկապես շահավետ զեղչեր ամբողջ տեսականու վրա։ Նման ակցիաները հազվադեպ են լինում, բայց երբ լինում են՝ բաց թողնելը չի կարելի։
12:36 • 23.05.25Xiaomi-ն ներկայացրել է իր առաջին քրոսովերը (տեսանյութ)Մեքենան հասանելի է երեք տարբերակով՝ հետևի քարշակով, լիաքարշակ Pro և բարձրակարգ Max: Հետևի քարշակ տարբերակն ունի 319 ձիաուժ հզորություն, 528 Նմ պտտող մոմենտ և 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,88 վայրկյանում։ Pro տարբերակն ունի երկու շարժիչ՝ 496 ձիաուժ ընդհանուր հզորությամբ, 690 Նմ պտտող մոմենտ, 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4,27 վայրկյանում, Max տարբերակն ունի 690 ձիաուժ հզորություն, 866 Նմ պտտող մոմենտ և մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 3,23 վայրկյանում:
11:33 • 22.05.25Google Meet-ում ներդրվել է համաժամանակյա թարգմանության գործառույթ՝ խոսողի ձայնի ու տոնայնության ճշգրիտ կրկնությամբՄեկ այլ կարևոր հատկանիշ՝ համակարգը փորձում է փոխանցել ոչ միայն բառերը, այլ նաև ինտոնացիան, էմոցիաները և տոնայնությունը, որպեսզի երկխոսությունը հնարավորինս բնական լինի։ Սա կարող է փոխել այն մարդկանց միմյանց հետ հաղորդակցվելու ձևը, որոնք նույն լեզվով չեն խոսում:
19:37 • 21.05.25Բյուրականի աստղադիտարանում հաշվել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար, ինչը չլուծված խնդիր էր սկսած 1915թ.-իցԲյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր Ղազարյանի հեղինակությամբ «Gravitation and Cosmology» ամսագրում տպագրել է գիտական հոդված` «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects», որում հեղինակը սահմանել և հաշվել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը:
16:54 • 21.05.25Google-ը ներկայացրել է OpenAI-ի Sora տեսագեներատորի մրցակցինՆշվում է, որ նոր արհեստական բանականության գործիքը մրցակից է OpenAI-ի Sora տեսագեներատորին։ Այնուամենայնիվ, դրա հիմնական տարբերությունն ԱԲ գեներատորի ունակությունն է՝ ստեղծելու ոչ միայն տեսանյութերի հաջորդականություն, այլև սաունդթրեք:
13:08 • 21.05.25Bahamut-ը Consensus 2025-ի ընթացքում հաքաթոն է իրականացրել (տեսանյութ)Consensus 2025 համաժողովը համաշխարհային առաջատարների հետ նոր համագործակցությունների, օրենսդրական կարգավորումների վերաբերյալ գիտելիքների, ծրագրավորողների հետ հանդիպումների և Web3 էնտուզիաստների հետ նոր կապերի հաստատման հարթակ էր։
12:31 • 19.05.25Մեծ Բրիտանիայի միապետը 213,000 դոլար արժողությամբ մեքենա է պատվիրելՄեծ Բրիտանիայի միապետ Չառլզ 3-րդը, որը հայտնի է ավտոմեքենաների հանդեպ սիրով և որի ավտոտնականում կան աշխարհի ամենաճոխ նմուշներից մի քանիսը՝ Aston Martins-ից մինչև Rolls-Royces, պատվիրել է ավելի քան 213,000 դոլար արժողությամբ նորույթ:
09:53 • 15.05.25Կյանքից հեռացել է ջրածնային ռnւմբի «հայրերից» մեկը՝ Ռիչարդ ԳարվինըԱմերիկացի ֆիզիկոս և առաջին ամերիկյան ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը՝ Ռիչարդ Լոուրենս Գարվինը, մահացել է 97 տարեկան հասակում, գրում է The New York Times-ը՝ հղում անելով նրա որդուն՝ Թոմասին։
16:35 • 14.05.25Viva-ն հյուրընկալել է Global High-Tech-ի 15-րդ դափնեկրին՝ դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային (լուսանկարներ)Global High-Tech-ի 15-րդ դափնեկիր Յոշիակի Հագիվարան ներկայացրել է իր գործունեության ամենակարևոր դրվագներն ու ուղղությունները, իր մասնակցությամբ իրականացված նախագծերն ու տեխնոլոգիական հիմնական ձեռքբերումները: «Իմ ընտանիքի համար արտառոց երևույթ է արտերկիր մեկնելը:
16:00 • 12.05.25Apple-ը մտադիր է բարձրացնել iPhone 17 սերիայի սմարթֆոնների գները. WSJԱմերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դիտարկում է iPhone 17 սմարթֆոնների հաջորդ շարքի գները բարձրացնելու հարցը, մոդելների թողարկումը նախատեսվում է այս աշնանը: Apple-ը մտադիր է գների բարձրացումը պայմանավորել սմարթֆոններում նոր հնարավորությունների ներդրմամբ և դիզայնի փոփոխություններով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Wall Street Journal-ի (WSJ) զեկույցին։
12:43 • 11.05.25Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա (տեսանյութ)AirCar 2-ը զգալի բարելավվել է իր նախորդի՝ AirCar-ի համեմատ, որը 2021 թվականին 35 րոպեանոց հաջող թռիչք կատարեց ու դրանով մեծ ուշադրություն գրավեց: Նոր մոդելն օգտագործում է 280 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը երկու անգամ ավելի հզոր է, քան 1,6 լիտրանոց BMW շարժիչն օրիգինալ AirCar-ում: Սա հնարավորություն է տվել բարձրացնել արագությունը մինչև 250 կմ/ժ (նախորդի 170 կմ/ժ-ի համեմատ) և բարելավել ընդհանուր անվտանգությունը:
12:35 • 10.05.25Global High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանԱվանդույթի համաձայն՝ մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր Viva-ի գրասենյակում կկազմակերպվի մամուլի ասուլիս՝ դափնեկրի մասնակցությամբ: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի կունենա «Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մրցանակի հատուկ դրոշմանիշների մարման արարողություն: Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է:
11:39 • 08.05.25Audi-ն ներկայացրել է նոր A6 plug-in հիբրիդային մոդելներՆոր մոդելների դիզայնը պահպանում է Audi-ի բնորոշ ոճը: Հիբրիդների հիմնական նորամուծությունը նոր սերնդի բարձր հզորությամբ մարտկոցն է, որն ունի 25,9 կՎտ/ժ հզորություն, ինչը 45%-ով ավելի է նախորդ տարբերակից և թույլ է տալիս մեքենաներին անցնել ավելի քան 100 կմ՝ զուտ էլեկտրական քարշով։
