Apple-ը մտադիր է բարձրացնել iPhone 17 սերիայի սմարթֆոնների գները. WSJ

16:00 • 12.05.25

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դիտարկում է iPhone 17 սմարթֆոնների հաջորդ շարքի գները բարձրացնելու հարցը, մոդելների թողարկումը նախատեսվում է այս աշնանը: Apple-ը մտադիր է գների բարձրացումը պայմանավորել սմարթֆոններում նոր հնարավորությունների ներդրմամբ  և դիզայնի փոփոխություններով: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։ 

WSJ-ի աղբյուրները նշել են, որ ընկերությունը մտադիր է խուսափել ցանկացած իրավիճակից, երբ գների բարձրացումը կարող է ընկալվել որպես Չինաստանից  ԱՄՆ ապրանքների ներկրման համար նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի ուղղակի հետևանք: Հայտնի է, որ iPhone-ների մեծ մասը հավաքվում է Չինաստանում:

Սպասվում է, որ iPhone 17 սերիայի պրեմիերան կկայանա 2025 թվականի սեպտեմբերին: Մինչ այդ Apple-ը կարող է փոխել սմարթֆոնների գինը բարձրացնելու որոշումը:

Apple-ը մտադիր է բարձրացնել iPhone 17 սերիայի սմարթֆոնների գները. WSJ