Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
15:47 • 18.06.25ԱՄՆ-ում ուղեղի մшh ախտորոշում ունեցող կինը ծննդաբերել էԱՄՆ Ջորջիա նահանգի բժիշկները 31-ամյա ամերիկուհի Ադրիանա Սմիթին անջատել են կյանքի ապահովման սարքից, այն բանից հետո, երբ փետրվարին ուղեղի մահ ախտորոշմամբ կինը երեխա է ունեցել:
16:31 • 17.06.25WhatsApp-ում առաջին անգամ կհայտնվի գովազդ«Մենք մի քանի նոր հնարավորություններ ենք ներդնում «Թրենդային» ներդիրում, որը ցուցադրում է և՛ ալիքները, և՛ կարգավիճակը։ Վերջին երկու տարիների ընթացքում մենք քրտնաջան աշխատել ենք, որպեսզի այս ներդիրը դառնա WhatsApp-ի մասին նոր բաներ բացահայտելու վայր, և այժմ այն ամեն օր օգտագործվում է 1.5 միլիարդ մարդու կողմից», - ասվում է WhatsApp-ի կայքում։
15:28 • 10.06.25ChatGPT-ի աշխատանքում զանգվածային խափանումներ ենՕգտատերերը բողոքում են, որ ChatGPT-ն չի կարողանում կատարել հանձնարարված տարբեր առաջադրանքներ՝ պատասխանելով, որ ինչ-որ խնդիր են առաջացել: OpenAI-ը հայտնել է, որ զբաղվում է խոտանների վերացման ուղղությամբ:
13:59 • 10.06.25Covid-ի նոր «Նիմբուս» շտամը կարող է վարակման դեպքերի ալիք առաջացնել արդեն ամռանըԿորոնավիրուսի նոր շտամը՝ «Նիմբուս»-ը, կարող է վարակման դեպքերի աճի ալիք առաջացնել արդեն այս ամռանը, կամ ավելի ճշգրիտ՝ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի առողջապահության անվտանգության գործակալությանը (UKHSA):
10:10 • 10.06.25Apple-ը ներկայացրել է iPhone-ի օպերացիոն համակարգի ամենախոշոր թարմացումը (տեսանյութ)Նախևառաջ, Apple-ը փոխել է ինտերֆեյսի դիզայնը: Նոր Liquid Glass (Հեղուկ ապակի) կոնցեպտին համապատասխան, բոլոր պատկերակները և հավելվածի տարրերն ունեն կիսաթափանցիկ հիմք: iOS 26-ը նաև ունի թարմացված կողպեքի էկրան։
15:25 • 09.06.25ASUS-ը ներկայացրել է թարմացված ProArt P16-ը՝ նոութբուք, որն ամբողջովին փոխում է շարժական ստեղծարարության մասին պատկերացումներըԺամանակակից թվային բովանդակություն ստեղծողները բազմաֆունկցիոնալ մասնագետներ են, որոնք աշխատում են տեսապատկերների, տեքստերի, ձայնի և արհեստական բանականության գործիքների հետ։ Նրանց աշխատանքը պահանջում է բարձր արտադրողականություն, ճշգրտություն և հուսալիություն։ Հենց այս պահանջների համար էլ ստեղծվել է ASUS ProArt P16-ը՝ հզոր շարժական կայան, որը համադրում է արտադրողականությունը, արհեստական բանականությունը և էրգոնոմիկան՝ մեկ սարքում։
12:28 • 09.06.25Microsoft-ն ASUS-ի հետ համագործակցությամբ ներկայացրել է առաջին դյուրակիր Xbox-ըԱմերիկյան Microsoft կորպորացիան ներկայացրել է իր առաջին դյուրակիր խաղային կոնսոլները՝ ROG Xbox Ally-ն և ROG Xbox Ally X-ը: Դրանք մշակվել են ASUS-ի հետ համատեղ և հիմնված են արդեն իսկ գոյություն ունեցող ASUS ROG Ally դյուրակիր համակարգչի վրա:
08:58 • 09.06.25Ավստրալացի գիտնականները մոտեցել են ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցի հայտնաբերմանը․ GuardianՆոր տեխնոլոգիան կստիպի վիրուսին «դուրս գալ թաքստոցից» մարդու բջիջների ներսում։
18:40 • 07.06.25Արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել. ՄԱԿ ներկայացուցիչԱյս պահին արհեստական բանականության զարգացման կենտրոնները անհավասարաչափ են բաշխված, ուստի բնակչության մեծ մասը զրկված է նման տեխնոլոգիաների օգտագործման հնարավոր առավելություններից
17:12 • 06.06.25Windows 11-ը ստացել է նոր տեքստային խմբագրիչՆոր գործառույթը կոչվում է Edit։ Ծրագիրը ներկառուցված է օպերացիոն համակարգի հրամաններ տողում, ծրագիրը թույլ է տալիս արագ խմբագրել պարզ տեքստային ֆայլեր։ Այն անվճար է և հասանելի համակարգի բոլոր օգտատերերի համար: Edit-ի չափը ընդամենը 230 կիլոբայթ է:
16:51 • 06.06.25Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիսՍարքը պետք է վայրէջք կատարեր Լուսնի հյուսիսային մասում՝ Երևանի ժամանակով ժամը 23:17-ին՝ Երկրի բնական արբանյակի մակերես հասցնելով հինգ կիլոգրամանոց Tenacious մինի լուսանգնացը և գիտական հետազոտություններ անցկացնելու համար անհրաժեշտ սարքավորումները։
15:24 • 05.06.25Bugatti-ն ներկայացրել է գերթանկ սեղանի ժամացույց՝ սուպերքարին համարժեք գնով (լուսանկարներ)Իսկ ժամացույցի ցուցատախտակը նման է Bugatti-ի կողմից 1927-1933 թվականներին արտադրված Type 41 Royale շքեղ մոդելի իրական ռադիատորի ճաղավանդակին։ Ժամացույցի պատյանի վրա պատկերված են պարող փղեր, որոնք ավտոմոբիլային ապրանքանիշի խորհրդանիշներից մեկն են։
10:04 • 05.06.25Ճապոնացի գիտնականները ստեղծել են պլաստիկ, որը կարող է լուծվել ծովի ջրում (տեսանյութ)Գործակալության տվյալներով՝ Ֆիզիկական և քիմիական հետազոտությունների ինստիտուտի և Տոկիոյի համալսարանի գիտնականները մշակել են պլաստիկ, որը «շատ ավելի արագ» է քայքայվում և հետքեր չի թողնում։
16:44 • 04.06.25ԱՄՆ-ում 1928 թվականի Ford Model A-ն վերածվել է էլեկտրական մեքենայի (տեսանյութ)Փոխակերպման հիմքում ընկած է NetGain Hyper 9 էլեկտրական շարժիչը՝ 125 ձիաուժով և 237 Նմ պտտող մոմենտով: Համեմատության համար նշվում է, որ սկզբնական 3,3 լիտրանոց բենզինային շարժիչը զարգացնում էր 40 ձիաուժ:
11:49 • 04.06.25Adobe-ը թողարկել է Android-ի համար նախատեսված նոր անվճար Photoshop հավելվածԲջջային Photoshop-ը կարող է աշխատել տարբեր գործիքների հետ: Tap Select («Սեղմիր, ընտրիր») գործառույթը թույլ է տալիս արագորեն հեռացնել կամ փոխարինել լուսանկարում առկա օբյեկտները, մինչդեռ Firefly ալգորիթմներն ապահովում են գեներատիվ լրացում և այլ արհեստական բանականության հնարավորություններ: Օգտատերերը կարող են նաև օգտվել Adobe Stock գրադարանից՝ պատկերների անվճար ստեղծագործական խմբագրման համար:
