ChatGPT-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են

15:28 • 10.06.25

Ամերիկյան  OpenAI ընկերության ChatGPT արհեստական բանականության չաթբոտի աշխատանքում զանգվածային խափանումներ են, հայտնում է newsweek.com-ը՝ DownDetector-ին հղումով:

Օգտատերերը բողոքում են, որ ChatGPT-ն չի կարողանում կատարել հանձնարարված տարբեր առաջադրանքներ՝ պատասխանելով, որ ինչ-որ խնդիր են առաջացել: OpenAI-ը հայտնել է, որ զբաղվում է խոտանների վերացման ուղղությամբ:

ChatGPT-ն ամբողջ աշխարհում ունի ավելի քան 400 միլիոն շաբաթական ակտիվ օգտատեր:

ChatGPT-ի աշխատանքում զանգվածային խափանումներ են