ASUS-ը ներկայացրել է թարմացված ProArt P16-ը՝ նոութբուք, որն ամբողջովին փոխում է շարժական ստեղծարարության մասին պատկերացումները

15:25 • 09.06.25

Ժամանակակից թվային բովանդակություն ստեղծողները բազմաֆունկցիոնալ մասնագետներ են, որոնք աշխատում են տեսապատկերների, տեքստերի, ձայնի և արհեստական բանականության գործիքների հետ։ Նրանց աշխատանքը պահանջում է բարձր արտադրողականություն, ճշգրտություն և հուսալիություն։ Հենց այս պահանջների համար էլ ստեղծվել է ASUS ProArt P16-ը՝ հզոր շարժական կայան, որը համադրում է արտադրողականությունը, արհեստական բանականությունը և էրգոնոմիկան՝ մեկ սարքում։

Արտադրողականության նոր ստանդարտ. AMD Ryzen AI 9 HX370 և NVIDIA RTX 50՝ նոութբուքների համար

ProArt P16 նոութբուքի հիմքում առաջատար AMD Ryzen AI 9 HX370 պրոցեսորն է՝ կառուցված Zen 5 ճարտարապետության վրա։ Սա աշխարհում առաջին չիպն է՝ ինտեգրված XDNA 2 նեյրոպրոցեսորով և արհեստական բանականության հաշվարկները մշակելու սարքային աջակցությամբ՝ օպերացիոն համակարգի մակարդակում։

Ներկառուցված NPU-ն (Neural Processing Unit՝ Նեյրոնային մշակման միավոր) թույլ է տալիս գործարկել լոկալ Windows Copilot+ ԱԲ գործիքները և երրորդ կողմի հավելվածները՝ առանց ամպային ռեսուրսներ մուտք գործելու, ապահովելով բարձր արագություն, անվտանգություն և ինքնավարություն։

Մոդելը նաև համալրված է NVIDIA GeForce RTX 50 սերիայի նոութբուքային տեսաքարտով։ Սա հզոր գրաֆիկա է՝ ապարատային ճառագայթային հետագծման աջակցությամբ և արհեստական ​​բանականության գործառույթների արագացմամբ, ինչպիսիք են նեյրոնային ցանցի մասշտաբի բարձրացումը կամ Adobe After Effects-ում, DaVinci Resolve-ում և Blender-ում էֆեկտների ավտոմատ գեներացումը։ Տեսանյութերի խմբագիրներն ու 3D նկարիչներն ըստ արժանվույնս կգնահատեն նման կատարողականությունը:

LPDDR5X օպերատիվ հիշողության ծավալը հասնում է 64 ԳԲ-ի, իսկ ներկառուցված հիշողությունը մինչև 4 ՏԲ է SSD-ի վրա՝ ընթերցման/գրելու բարձր արագությամբ։ Սա նշանակում է, որ Դուք կարող եք անխափան աշխատել ծանր նախագծերի, բազմաշերտ PSD ֆայլերի, 4K և 8K տեսանյութերի խմբագրման, բարդ 3D տեսարանների հետ՝ չանհանգստանալով նոութբուքի աշխատանքի դանդաղացման կամ հիշողության ծավալի չբավականացնելու մասին։

OLED էկրան. գույնի հստակություն և պրոֆեսիոնալ որակ

ProArtP16-ը համալրված է 16 դյույմանոց 4K OLED էկրանով (3840x2400)՝ 100% DCI-P3 ծածկույթով, Pantone հավաստագրմամբ և HDR աջակցությամբ։ Բարձր պայծառությունը, խորը սև գույնը և գույների կատարյալ մատուցումն էկրանը դարձնում են գույների շտկման, դիզայնի և լուսանկարների մշակման հիանալի գործիք։

Կոմպակտություն և ինտերֆեյսներ. հարմարավետություն առանց զիջումների

Ալյումինե համաձուլվածքից պատրաստված կորպուսը, 14.9 մմ հաստությունը և 1.85 կգ քաշը նոութբուքը հարմար են դարձնում  ճանապարհորդելու ընթացքում աշխատելու համար: Այն հագեցած է HDMI 2.1-ով, UHS-II SD քարտռիդերով, USB-A, USB-C Thunderbolt-ով, WiFi 7 և Bluetooth 5.3 միակցիչներով՝ այն ամենով, ինչն անհրաժեշտ է ճկուն ստեղծագործական աշխատանքի համար:

ASUS DialPad և Creator Hub՝ կառավարում՝ հարմարեցված ըստ Ձեր նախընտրությունների

ProArt P16-ի բացառիկ առանձնահատկությունն ASUS DialPad-ն է՝ վիրտուալ կառավարիչը, որը կարելի է ցուցադրել թաչփադի վրա։ Այն թույլ է տալիս հեշտությամբ վերահսկել տարբեր պարամետրեր Adobe Photoshop, Lightroom, Premiere Pro և այլ ծրագրերում՝ խոշորացնել, փոխել վրձինները, կարգավորել ձայնի բարձրությունը, էկրանի պայծառությունը և շատ ավելին։ Ինտերֆեյսը հնարավոր է ամբողջությամբ հարմարեցնել ըստ Ձեր նախընտրությունների՝ ստեղծելով անհատականացված կառավարման  սցենարներ։

Այս ամենը լրացնում է ASUS Creator Hub հավելվածը, որը ծառայում է որպես նոութբուքի կենտրոնական կառավարման վահանակ։ Այն թույլ է տալիս.

• փոխել աշխատանքային ռեժիմները (օրինակ՝ լուռ ռեժիմ սրճարանում աշխատելիս),

• կարգավորել գունային պրոֆիլները,

• կառավարել օդափոխիչների ջերմաստիճանը և աշխատանքը,

• վերահսկել համակարգի ռեսուրսները իրական ժամանակում:

Copilot+PC. արհեստական ​​բանականությունը՝ որպես աշխատանքային գործիք

ProArt P16-ը Copilot+ PC սերնդի մաս է և կարող է աշխատեցնել Windows 11-ի արհեստական ​​բանականության հետևյալ գործառույթները.

• Live Captions՝ ենթագրեր իրական ժամանակի ռեժիմում

• Cocreator՝ նկարագրության հիման վրա պատկերների ստեղծում

• Recall՝ որոնում գործողությունների պատմության միջոցով

• Studio Effects՝ տեսազանգերի բարելավում:

Բացի այդ, հասանելի են ASUS-ի սեփական արհեստական ​​բանականության հավելվածները՝

• StoryCube՝ մեդիա ֆայլերի արհեստական ​​բանականության կատալոգացում

• MuseTree՝ գաղափարների և կոնցեպտների ստեղծում

• AiSense Camera՝ կադրերի ինտելեկտուալ խմբագրում և ավտոմատ կարգավորում։

Պատրաստ է օգտագործման. ծրագրային ապահովում և աջակցություն

Ներառում է Adobe Creative Cloud-ի, CapCut Pro-ի բաժանորդագրություններ և հասանելիություն MyASUS-ին՝ թարմացումների և ախտորոշման համար: ASUS-ն առաջարկում է երկարաձգված երաշխիք և աջակցություն, ինչի շնորհիվ սարքն ամբողջովին պատրաստ է պրոֆեսիոնալ աշխատանքին առաջին իսկ օրվանից:

ASUS-ը նոութբուքերի սեփականատերերին առաջարկում է ASUS Perfect Warranty ծրագիրը, որը սարքերը պաշտպանում է արտադրողի ստանդարտ երաշխիքի շրջանակում չծածկվող վնասումներից։ Ծրագիրը վերաբերում է ASUS, ROG և TUF նոութբուքերին, որոնք գնվել են 2025 թվականի հունվարի 1-ից հետո, և ապահովում է պաշտպանություն պատահական ընկնելուց, հեղուկից վնասվելուց, հոսանքի լարման տատանումներից և ֆիզիկական վնասներից։ ASUS Perfect Warranty-ից օգտվելու համար օգտատերերը պետք է ստեղծեն ASUS օգտահաշիվ և գրանցեն իրենց նոութբուքը գնումից հետո 90 օրվա ընթացքում։

ASUS ProArt P16-ը պարզապես նոութբուք չէ, այլ լիարժեք շարժական ստուդիա պրոֆեսիոնալների համար: Այն համատեղում է հզոր տեխնիկական հնարավորությունները, OLED էկրանը, արհեստական ​​բանականության աջակցությունը և էրգոնոմիկան: Եթե փնտրում եք հուսալի հարթակ ցանկացած պայմաններում ստեղծագործական գաղափարներ իրականացնելու համար, սա իդեալական գործիքն է:

 

ASUS-ը ներկայացրել է թարմացված ProArt P16-ը՝ նոութբուք, որն ամբողջովին փոխում է շարժական ստեղծարարության մասին պատկերացումները