Microsoft-ն ASUS-ի հետ համագործակցությամբ ներկայացրել է առաջին դյուրակիր Xbox-ը

12:28 • 09.06.25

Ամերիկյան Microsoft կորպորացիան ներկայացրել է իր առաջին դյուրակիր խաղային կոնսոլները՝ ROG Xbox Ally-ն և ROG Xbox Ally X-ը: Դրանք մշակվել են ASUS-ի հետ համատեղ և հիմնված են արդեն իսկ գոյություն ունեցող ASUS ROG Ally դյուրակիր համակարգչի վրա:

Նորույթները ստացել են յոթ դյույմանոց IPS էկրան՝ Full HD լուծաչափով, 500 նիտ պայծառությամբ և 120 Հց թարմացման հաճախականությամբ։

Երկու դյուրակիր խաղային համակարգերն էլ աշխատում են Windows 11 օպերացիոն համակարգով՝ Xbox-ի նոր լիաէկրան ինտերֆեյսով, և կմատակարարվեն նախապես տեղադրված Xbox Game Pass Ultimate բաժանորդագրությամբ։

Հնարավոր կլինի խաղերը գործարկել անմիջապես սարքից, ինչպես նաև հոսքային հեռարձակմամբ դիտել դրանք Xbox Cloud Gaming-ի միջոցով: Երկու խաղային համակարգերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի աշնանը: 

 

Microsoft-ն ASUS-ի հետ համագործակցությամբ ներկայացրել է առաջին դյուրակիր Xbox-ը