ԱՄՆ-ում ուղեղի մшh ախտորոշում ունեցող կինը ծննդաբերել է
ԱՄՆ Ջորջիա նահանգի բժիշկները 31-ամյա ամերիկուհի Ադրիանա Սմիթին անջատել են կյանքի ապահովման սարքից, այն բանից հետո, երբ ուղեղի մահ ախտորոշմամբ կինը երեխա է ունեցել, հայտնում է svoboda.org-ը:
Փետրվարին, երբ Սմիթն ութ շաբաթական հղի էր, երբ նրա մոտ ախտորոշվել է ուղեղի մահ։ Ջորջիայում օրենքն արգելում է հղիության արհեստական ընդհատում վեց շաբաթականից սկսած, եթե հղիությունը չի սպառնում մոր կյանքին։ Բժիշկները որոշել են, որ Սմիթին ողջ պահելը միակ միջոցն է երեխային փրկելու համար՝ առանց օրենքը խախտելու։ Ուստի, կնոջը միացրել են կյանքի ապահովման սարքին:
NBC-ի հաղորդմամբ՝ տղան ծնվել է ուրբաթ օրը։ Երեխային անվանակոչել են Չանս։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, և, ըստ որոշ տեղեկությունների, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Սմիթի մահվան մասին երեքշաբթի՝ հունիսի 18-ին, հայտարարել է կոնգրեսական Այանա Պրեսլին։
«Ես նրա ընտանիքի հետ միասին սգում եմ այս սարսափելի կորուստը՝ նրանց սիրելի մոր և դստեր կորուստը», - գրել է նա Instagram-ում։










