Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
15:13 • 01.05.25Ferrari-ն ներկայացրել է նոր մոդել՝ շուրջ 880 ձիաուժ հզորությամբ (լուսանկարներ)Մեքենան համալրված է 3 լ աշխատանքային ծավալով, 710 ձիաուժ հզորությամբ V6 երկտուրբո շարժիչով, որը, համատեղվելով 167 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչի հետ, ընդհանուր ստանում է 877 ձիաուժ հզորություն:
09:32 • 01.05.25Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը փոխվել է տիեզերական աղբի հետ բախման սպառնալիքի պատճառովԿենտրոնի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 01:10-ին «Պրոգրես ՄՍ-30» բեռնատար տիեզերանավի շարժիչները միացվել են և գործել 212,79 վայրկյան։ Արդյունքում առաջացրել է 0,3 մ/վ իմպուլս, որը թույլ է տվել ՄՏԿ-ի ուղեծիրն ավելացնել մոտավորապես 540 մետրով։
11:54 • 29.04.25Amazon-ն արձակել է ինտերնետային արբանյակների առաջին խմբաքանակը՝ ցանկանալով մրցել Մասկի Starlink-ի հետԱմերիկյան Amazon ընկերության Project Kuiper ինտերնետ արբանյակների առաջին խմբաքանակն ուղեծիր է արձակվել United Launch Alliance (ULA) Atlas V հրթիռի միջոցով Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից: Այս մասին հայտնում է AP-ն։
17:57 • 28.04.25ROG Strix SCAR 18 2025. Նոր հայացք՝ 18-դյույմանոց էկրանով առաջատար խաղային նոութբուքինԽաղային նոութբուքներն արդեն վաղուց դադարել են լինել պարզապես անձնական համակարգիչների շարժական այլընտրանք։ Այսօր դրանք հզոր սարքեր են, որոնք կարող են կատարել ամենաբարդ առաջադրանքները՝ լինի դա ժամանակակից խաղ, մեծ ռեսուրսներ պահանջող հավելված կամ ստեղծագործական նախագիծ։ 2025 թվականին ASUS-ը ներկայացնում է թարմացված ROG Strix SCAR շարքը, որտեղ առանձնահատուկ ուշադրության է արժանի 18-դյույմանոց էկրանով մոդելը՝ իսկական ֆլագմանային մոդել խաղային սարքերի աշխարհում։
17:14 • 23.04.25Գիտնականները Մարսի վրա առեղծվածային բլուր են հայտնաբերել (լուսանկար)ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակի վրա առեղծվածային բլուր է նկատել, որը տիեզերական գործակալությունը անվանել է «Գանգի բլուր» (Skull Hill): Դրա վրա կան մուգ փոսեր, որոնք նման են գանգի ակնախորշերին։
10:45 • 22.04.25Սեուլը լրտեսական արբանյակ է արձակել Հյուսիսային Կորեային հետևելու համարԴա Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ծրագրի շրջանակում տիեզերք արձակված հինգ պլանավորված հետախուզական արբանյակներից չորրորդն է: Արձակումը տեղի է ունեցել նախօրեին Կանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից։ Հետախուզական արբանյակը ուղեծիր է մտել մեկնարկից 15 րոպե անց։
10:08 • 22.04.25Դուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ)Ընկերությունը պնդում է, որ սա W12 շարժիչի ամենահզոր տարբերակն է, և մեքենան ունակ է զարգացնել 330 կմ/ժ-ից ավելի արագություն։ Մոդելը կլինի W12 շարժիչով վերջինը՝ այն հանվել է զանգվածային արտադրությունից՝ ժամանակակից բնապահպանական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։
17:33 • 21.04.25Hennessey-ն ներկայացրել է ներքին այրման շարժիչով ամենահզոր մեքենան աշխարհում (լուսանկարներ)Ամերիկյան Hennessey ընկերությունը ներկայացրել է իր Venom F5 հիպերքարի նոր մոդիֆիկացիան, որը ստացել է Evolution անվանումը։ Այս մեքենայի շարժիչի հզորությունը հասցվել է 2,058 ձիաուժի, և սա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում ներքին այրման շարժիչներով մեքենաների շարքում, հայտնել են ընկերության ներկայացուցիչները։
15:44 • 21.04.25ՆԱՍԱ-ն 3 մլն դոլար է խոստացել Լուսնի վրա մարդկային արտաթորանքն ուտիլիզացնելու մեթոդի մշակման համարԼուսնի մակերեսին կա 96 պոլիէթիլենային տոպրակ, որոնք պարունակում են մարդկային արտաթորանքներ, որոնք հավաքվել են 1969-1972 թվականներին իրականացված լուսնային առաքելությունների ժամանակ: Այն ժամանակ տիեզերագնացները թողել էին դրանք Լուսնի վրա՝ վայրէջքի մոդուլում տարածք խնայելու և ավելի շատ լուսնային հողի նմուշներ տանելու համար: Այժմ ՆԱՍԱ-ն մրցույթ է հայտարարել փաթեթների խնդրի լավագույն լուծման համար։
17:59 • 20.04.25Չինաստանում ռոբոտները մարդկանց հետ մասնակցել են կիսամարաթոնի (լուսանկարներ)Բախումներից խուսափելու համար ռոբոտների վազքուղին առանձնացվել է մարդկանց վազքուղուց։ Կանոնակարգի համաձայն՝ վազքուղու երկայնքով ռոբոտների համար ստեղծվել են հատուկ կանգառի կայաններ, ինչպես մարդկանց համար։ Բայց եթե մարդկանց պարագայում այս կետերում ավանդաբար տրվում է ջուր, բանան, խնձոր, նարինջ և ածխաջրածին գել, ռոբոտներն այդ կայաններում լիցքավորվել են. օպերատորները լիցքավորել կամ փոխել են ռոբոտների մարտկոցները:
10:10 • 18.04.25Թողարկվել է նոր Android 16 օպերացիոն համակարգի բետա տարբերակըՉորրորդ բետան Android 16-ի վերջին կառուցումն է մինչև դրա հրապարակային թողարկումը: Google-ի ինժեներները չեն մանրամասնել ՕՀ-ի նոր առանձնահատկությունները՝ նշելով, որ բետա տարբերակը պարունակում է անվտանգության կարևոր ուղղումներ 2025 թվականի ապրիլի համար: Android 16-ի երրորդ բետա տարբերակը հայտնվեց մարտի կեսերին:
12:31 • 17.04.25Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ամերիկացի ձեռներեց, SpaceX, Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկի պես մարդիկ հաճախ չեն հանդիպում մարդկային պոպուլյացիայի մեջ: Նա այս մասին ասել է Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը:
11:57 • 17.04.25Քեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՕգտագործելով Ջեյմս Ուեբ գերհզոր տիեզերական աստղադիտակի փոխանցած տվյալները՝ Քեմբրիջի համալսարանի աստղագետները հայտնաբերել են դիմեթիլ սուլֆիդի (DMS) և դիմեթիլ դիսուլֆիդի (DMDS) քիմիական հետքերը. սրանք մոլեկուլներ են, որոնք վկայում են կյանքի առկայությունը: Երկրի վրա այս մոլեկուլները արտադրվում են միայն կենդանի օրգանիզմների, հիմնականում մանրէների կողմից:
11:04 • 17.04.25Jeep-ը ներկայացրել է Wagoneer-ի ամենահզոր տարբերակը (լուսանկարներ)Մեքենայի ուժային համակարգը 3 լիտրանոց գծային վեց մխոցանի երկտուրբո Hurricane շարժիչ է, որը զարգացնում է 420 ձիաուժ։ և 634 Նմ: Այն համակցված է ութաստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ։ Կարտադրվի ընդամենը 2,000 Wagoneer Overland Special Editions: Մեքենայի բազային գինը 73,000 դոլար է։
09:54 • 17.04.25Երկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» G4 մակարդակիԵրկրի մագնիսական դաշտի տատանման մակարդակը ներկայումս բարձրացել է G4 նիշի, ինչը 5 նիշանոց սանդղակով նախավերջինն է և համարվում է «շատ ուժեղ»: G5-ը «չափազանց ուժեղ» է, իսկ G1-ը՝ «թույլ»։ G4 մակարդակը ենթադրում է, որ Երկրի վրա հաղորդակցության, ռադիոկապի, արբանյակային և ռադիոհաճախականությունների նավիգացիայի մի քանի ժամանոց խափանումներ:
