Volvo-ն XC70-ը վերադառնում է՝ որպես լիարժեք քրոսովեր (լուսանկարներ)

14:09 • 07.05.25

Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը հայտարարել է XC70 մոդելն արտադրական շարք վերադարձնելու մասին: Հիմա այն ոչ թե ունիվերսալ ամենագնաց է, այլ ավանդական քրոսովեր, գրում է autopilot.ru-ն։

Volvo XC70-ը ստացել է հիբրիդային ուժային համակարգ, որի տեղնիկական բնութագիրն առայժմ հայտնի չէ: Նշվում է միայն, որ այն միայն էլեկտրական շարժիչով կարող է մինչև 200 կմ տարածություն անցնել:

XC70-ը հիմնված է Scalable Modular Architecture-ի (SMA) մոդուլային ճարտարապետության վրա, որն ապահովում է մարտկոցի արագ լիցքավորման հնարավորությունները: Նոր մոդելը մի փոքր ավելի մեծ է և ընդարձակ, քան XC60-ը: Դրա արտաքին դիզայնը համապատասխանում է բրենդի ժամանակակից ոճին և նման է ամբողջովին էլեկտրական EX90-ին և վառելիքով աշխատող XC90-ին:

Քրոսովերի արտադրությունը կակազմակերպվի Չինաստանում, որի շուկայի համար մշակվել է նոր արտադրանքը, սակայն ապագայում վաճառքը հնարավոր է նաև Չինաստանից դուրս։ Պատվերները կընդունվեն տարեվերջին։

Volvo XC70

Volvo XC70

Volvo-ն XC70-ը վերադառնում է՝ որպես լիարժեք քրոսովեր (լուսանկարներ)