Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
13:19 • 31.03.25TikTok-ի ամերիկյան հատվածը գնելու գործարքը կկնքվի մինչև ապրիլի 5-ը. Թրամփ2024 թվականի ապրիլին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր TikTok-ի արգելափակման մասին օրենք: Ըստ դրա՝ եթե չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է սոցիալական ցանցը, չվաճառի իր բիզնեսը երկրում մինչև 2025 թվականի հունվարի 19-ը, սոցցանցն արգելափակվելու էր: Սակայն ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է արգելքը. այժմ գործարքը պետք է կայանա մինչև ապրիլի 5-ը:
12:42 • 31.03.25Արեգակի վրա գրանցվել է 5 հզոր բռնկում. ապրիլը կսկսվի գեոմագնիստական փոթորիկներովԳեոմագնիսական խանգարումները չեն դադարի մինչև ամսվա կեսը։ Այս շրջանը կարող է բարդ լինել եղանակային փոփոխություններից կախվածություն ունեցող մարդկանց համար։
14:57 • 29.03.25Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին:
12:31 • 29.03.25Այսօր տեղի կունենա 2025-ին Արեգակի առաջին մասնակի խավարումըԱրեգակի խավարումը տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջև՝ ամբողջությամբ կամ մասամբ ծածկելով երկնային մարմինը: Ընդհանուր առմամբ, կա երեք տեսակի խավարում՝ մասնակի, երբ Արևը ամբողջությամբ չի խավարում, ամբողջական և օղակաձև. վերջինի դեպքում Արեգակի սկավառակը փակվում է միայն կենտրոնում՝ շուրջը ձևավորելով լույսի օղակ:
11:57 • 29.03.25Կրթվել պիտի լինի պարտադիր, ոչ թե նորաձև. «Ես իմ անուշ Հայաստանի» նախագծի հեղինակՈւզում եմ անդրադառնալ այսօր անընդհատ շրջանառվող՝ «Կրթությունը նորաձև է» արտահայտությանը: Ավելին՝ սրանից ուզում են արհեստականորեն սարքել ինչ-որ հանրային շարժում։ Կարծում եմ, որ կրթությունը և նորաձևությունը տարբեր եզրույթներ են, կրթությունը երբևէ չի հնանում, պետք է կրթվել միշտ և դա պիտի լինի պարտադիր, ոչ թե նորաձև: Եթե դու այդ գաղափարի կրողն ես, առաջին օրվանից, երբ հայտնվում ես ինչ-որ տիրույթում որպես ղեկավար, չպիտի սպասես տարիներ, այնուհետև որոշես, որ կրթությունը նորաձև է, դա միշտ քեզ հետ է: Երթ որևէ մեկը հնչեցնում է այդ արտահայտությունը, հասկանում ես, որ նա դրա կրողն է, կան մարդիկ էլ, ովքեր հնչեցնում են այդ արտահայտությունը՝ պարզ է, որ դրա կրողը չեն: Որևէ երևույթ չի դառնա նորաձև, եթե դու դրա մասին ուղղակի խոսես, բայց կրողը չլինես։
13:01 • 28.03.25Հզորության և էլեգանտության սիմֆոնիա. Aston Martin-ը ներկայացրել է նոր Vanquish Volante-ն (լուսանկարներ)Ինչպես գրում է Luxury Launches-ը, մեքենան համալրված է 5,2 լ աշխատանքային ծավալով, 824 ձիաուժ հզորությամբ երկտուրբո V12 շարժիչով՝ Vanquish Volante-ն դարձնելով առջևի շարժիչով ամենահզոր արտադրական մեքենան: Շարժիչը 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 3,4 վայրկյանում, մինչդեռ զարգացրած առավելագույն արագությունը 344 կմ/ժ է:
22:01 • 27.03.25Starlink-ը պաշտոնապես Հայաստանում է. Մխիթար ՀայրապետյանԱյս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
16:54 • 27.03.25ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը՝ Հայաստանի մարզերում. Yandex ծրագրավորման դպրոցի փորձը` Գյումրիում և Վանաձորում (լուսանկարներ)Անցած 7 տարվա ընթացքում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում կազմակերպված Yandex ծրագրավորման դպրոցն արդեն ավարտել է ավելի քան 400 ուսանող, և նրանցից շատերը շարունակել են կրթությունը կամ արդեն աշխատում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Շատ ուսանողների համար ծրագրին մասնակցությունը ոչ միայն սոսկ դասընթաց է, այլև՝ առաջին քայլը տեխնոլոգիական աշխարհում՝ ապագա մասնագիտական առաջխաղացման ճանապարհին:
14:18 • 26.03.25ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը ֆիքսել է նոր աստղի ստեղծումըԱյն գտնվում է Երկրից 625 լուսային տարի հեռավորության վրա՝ դառնալով Ծիր Կաթին գալակտիկային ամենամոտ նորաստեղծ աստղերից մեկը: Ըստ ՆԱՍԱ-ի՝ 1 լուսային տարին հավասարար է ավելի քան 10 տրիլիոն կմ-ի:
09:59 • 25.03.25Իլոն Մասկը խոստացել է մարդանման ռոբոտների «բանակ» ստեղծել«Ես կասեմ, որ մենք հաջողակ ենք, եթե ստանանք 10,000 միավորի կեսը, բայց նույնիսկ 5,000 ռոբոտը հռոմեական լեգեոնի չափ է»,- ասել է Մասկը։ Հին Հռոմում գտնվող լեգեոնը տարբեր ժամանակներում բաղկացած էր 2-10 հազար զինվորից։
19:20 • 21.03.25Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit (տեսանյութ)Fastex-ն արդեն երկրորդ անգամ է աջակցում Future Economy Summit-ին, որի ընթացքում մարտի 18-ից Fastex-ի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Երևանի, Գյումրու, Վանաձորի համալսարանների և այլ ուսումնական հաստատությունների սաների հետ։
16:55 • 19.03.25Իտալիայում թողարկվել է աշխարհում առաջին թերթը՝ ամբողջովին գրված արհեստական բանականության կողմիցԹերթի գլխավոր խմբագիր Կլաուդիո Սերազան բացատրել է, որ փորձի նպատակն է ցույց տալ արհեստական բանականության տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանակակից լրագրության վրա։ Ըստ նրա՝ նախագծի շրջանակում լրագրողները միայն հարցերն են տվել արհեստական բանականությանը և ստուգել պատասխանները, մինչդեռ նեյրոնային ցանցը ստեղծել է հոդվածներ՝ առանց ակնհայտ քերականական սխալների:
12:32 • 18.03.25BYD-ն ներկայացրել է էլեկտրամեքենաների գերարագ լիցքավորման համակարգ, ինչից հետո ավտոարտադրողի արժեթղթերի գինը կտրուկ բարձրացել էSuper e-Platform-ը, ըստ ընկերության հայտարարության, էլեկտրական մեքենաները լիցքավորելու է նույնքան արագ, որքան բենզինային շարժիչներով մեքենաներն են լիցքավորվում: Լիցքավորման հզորությունը կհասնի 1 ՄՎտ-ի, ինչը երկու անգամ ավելի է Tesla Supercharger V4-ից։ Այս համակարգով 5 րոպե լիցքավորումից հետո էլեկտրական մեքենաները կկարողանան անցնել մոտ 400 կմ, ասել է BYD-ի հիմնադիր Վան Չուանֆուն նոր տեխնոլոգիայի շնորհանդեսի ժամանակ։ Համեմատության համար նշվում է, որ Tesla կայաններն ի վիճակի են 15 րոպե լիցքավորման ընթացքում էլեկտրական մեքենային ապահովել 275 կմ հեռահարությամբ:
17:04 • 17.03.25Ընկղմվեք բարձր FPS-ի աշխարհ. ROG Strix SCAR 16-ի, SCAR 18-ի, ROG Flow Z13-ի նախնական պատվերները բաց ենՆախնական պատվերները բաց են բոլոր նոր ապրանքների համար: Նախնական պատվերը ոչ միայն ապահովում է հասանելիություն ամենաթարմ սարքերին, այլ նաև զեղչ գնումների համար: Բացի այդ, ASUS-ն առաջարկում է ոչ միայն նոութբուք գնել, այլև դառնալ նորարարությունն ու որակը գնահատող համայնքի մի մասը: Նոր գնված ROG սարքերի գրանցումը հասանելիություն է ապահովում ROG Elite հավատարմության ծրագիր, որը բացառիկ առաջարկներ է ներկայացնում իր անդամներին:
10:48 • 14.03.25ՆԱՍԱ-ն հրապարակել է Blue Ghost զոնդի՝ Լուսնի վրա վայրէջքի բացառիկ տեսանյութըՏեսանյութը ստանալու համար ՆԱՍԱ-ի մասնագետները միավորել են 4 Stereo Cameras for Lunar-Plume Surface Studies (SCALPSS) 1.1 տեսախցիկների ֆիքսած կադրերը: Դրանք վայրէջքի ժամանակ լուսանկարել են վայրկյանում 8 կադր արագությամբ:
