Չինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներին (տեսանյութեր)

13:01 • 01.04.25

Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունն առաջին արտոնագրերն է տվել ուղևորատար թռչող տաքսիներին. դրանք տրվել են EHang Holdings և Hefei Hey Airlines ընկերություններին, գրում է scmp.com-ը:

Սա վերջին փաստաթուղթն էր, որն անհրաժեշտ էր թռչող տաքսիների գործարկման համար: Սակայն, թե երբ այս փոխադրամիջոցները պաշտոնապես կգործարկվեն Չինաստանում, հայտնի չէ։

Պեկինը վերջին ամիսներին մի շարք քայլեր է ձեռնարկել՝ արագացնելու ցածր բարձրության վրա գտնվող տնտեսության զարգացումը, որը ներառում է տեխնոլոգիաներ՝ առաքման անօդաչու թռչող սարքերից մինչև թռչող մեքենաներ:

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: