Microsoft-ը որոշել է փոխել «մահվան էկրանի» գույնը Windows 11-ում
Microsoft-ը հայտարարել է, որ Windows 11 օպերացիոն համակարգում համակարգային կրիտիկական սխալի մասին հայտնելիս էկրանի գույնը կապույտից կփոխվի կանաչի։ Այս մասին ընկերությունը խոսել է պաշտոնական բլոգում։
«Մենք ներկայացնում ենք նոր, ավելի պարզեցված ինտերֆեյս՝ անսպասելի վերագործարկումների մասին հաղորդելու համար, որը համապատասխանում է Windows 11-ի նախագծման սկզբունքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թարմացված ինտերֆեյսը դարձել է ավելի մինիմալիստական՝ էկրանից հեռացվել է «: (» նշանը և QR կոդը, որը նախկինում ուղեկցում էր սխալի մասին հաղորդագրությունները: Microsoft-ը նշել է, որ փոփոխություններն ուղղված են համակարգի հետ փոխգործակցության պարզեցմանն անսպասելի վերագործարկման ժամանակ:
Նորարարությունն արդեն սկսել է տարածվել Windows Insider ծրագրի մասնակիցների շրջանում՝ Beta, Dev և Canary ալիքներով։










