Մեծ Բրիտանիայում առաջին անգամ կինը ծննդաբերել է արգանդի փոխպատվաստումից հետո

15:54 • 08.04.25

Մեծ Բրիտանիայում առաջին անգամ առանց արգանդ ծնված կինը ծննդաբերել է արգանդի փոխպատվաստման վիրահատությունից հետո: Բրիտանուհի Գրեյս Դեյվիդսոնը մայրացել է քրոջ շնորհիվ: Նրա քույրը՝ Էմին, դարձել է արգանդի դոնոր. երկու տարի առաջ վիրաբույժները օրգանի փոխպատվաստման բարդ վիրահատություն են կատարել, որն ընդհանուր առմամբ տևել է 17 ժամ։

Ինչպես նշում է The Guardian-ը, Գրեյսը և նրա ամուսին Անգուսը վերջերս դուստր են ունեցել։ Ծննդալուծումը տեղի է ունեցել կեսարյան հատումով, առանց բարդությունների և բժիշկների և բուժքույրերի 20 հոգանոց թիմի հսկողության ներքո։

Ծնողները աղջկան անվանել են Էմի Իզաբել՝ ի պատիվ դոնորի՝ Էմիի մորաքրոջ և վիրաբույժի՝ Իզաբելի։ Զույգը հույս ունի ևս մեկ երեխա ունենալ մինչև փոխպատվաստված արգանդը հեռացնելը:

Amy Isabel

Grace and Angus Davidson with baby Amy Isabel, and the baby’s aunt and the donor of the womb, Amy Purdie.