Hennessey-ն ներկայացրել է ներքին այրման շարժիչով ամենահզոր մեքենան աշխարհում (լուսանկարներ)

17:33 • 21.04.25

Ամերիկյան Hennessey ընկերությունը ներկայացրել է իր Venom F5 հիպերքարի նոր մոդիֆիկացիան, որը ստացել է Evolution անվանումը։ Այս մեքենայի շարժիչի հզորությունը հասցվել է 2,058 ձիաուժի, և սա ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում ներքին այրման շարժիչներով մեքենաների շարքում, հայտնել են ընկերության ներկայացուցիչները։ 

Ինչպես նշում է autopilot.ru-ն, համեմատության համար նշվել է, որ Bugatti-ի Tourbillon հիպերքարի 8,3 լիտրանոց V16-ն արտադրում է «ընդամենը» 1,800 ձիաուժ:

Նախկինում աշխարհի ամենահզոր հիպերքարը համարվում էր 1,842 ձիաուժ հզորությամբ Venom F5-ը։ Evolution տարբերակի համար արդիականացվել է երկտուրբո 6,6 լիտրանոց V8 շարժիչը: Արդյունքում մեքենան կարող է 0-ից մինչև 321 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 10,3 վայրկյանում։

Venom F5 Evolution-ի գինը չի նշվում, սակայն Hennessey-ի ներկայացուցիչները հայտնել են, որ բոլոր փոփոխությունները կարող են կիրառվել Venom F5 բազայի վրա, որը կարժենա 285,000 դոլար։

Hennessey Venom F5 Evolution
Hennessey Venom F5 Evolution
Hennessey Venom F5 Evolution
Hennessey Venom F5 Evolution
Hennessey Venom F5 Evolution
Hennessey Venom F5 Evolution
Hennessey Venom F5 Evolution
Hennessey Venom F5 Evolution

Hennessey-ն ներկայացրել է ներքին այրման շարժիչով ամենահզոր մեքենան աշխարհում (լուսանկարներ)