Գիտնականները Մարսի վրա առեղծվածային բլուր են հայտնաբերել (լուսանկար)

17:14 • 23.04.25

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացը Կարմիր մոլորակի վրա առեղծվածային բլուր է նկատել, որը տիեզերական գործակալությունը անվանել է «Գանգի բլուր» (Skull Hill): Դրա վրա կան մուգ փոսեր, որոնք նման են գանգի ակնախորշերին, գրում է Daily Mail-ը։

Բլուրը հայտնաբերվել է Պորտ Անսոն շրջանում, որը գտնվում է Ջեզերո խառնարանի եզրին: Այն այս ամիս լուսանկարել է Perseverance-ի Mastcam-Z սարքը:

Ըստ մասնագետների՝ դրա ստույգ ծագումը անհայտ է: Այն կարող է այսպես կոչված «լողացող բլուր» լինել, այսինքն գոյացել է մի վայրում, սակայն տեղաշարժվել է՝ հայտնվելով մեկ այլ վայրում: Թեև դրա ծագումը մնում է անհայտ, ՆԱՍԱ-ն ունի երկու հիմնական տեսություն. նախ, նրա մուգ գույնը հուշում է, որ այն կարող է լինել երկնաքար: Որպես այլընտրանք, ՆԱՍԱ-ն ենթադրում է, որ «Գանգի բլուր»-ը կարող է բաղկացած լինել հրաբխային ապարներից:

NASA's Perseverance rover has spotted a mysterious rock on the Red Planet, which the space agency has named 'Skull Hill'


 

 

 

'

Գիտնականները Մարսի վրա առեղծվածային բլուր են հայտնաբերել (լուսանկար)