Մեծ Բրիտանիայի միապետը 213,000 դոլար արժողությամբ մեքենա է պատվիրել

12:31 • 19.05.25

Մեծ Բրիտանիայի միապետ Չառլզ 3-րդը, որը հայտնի է ավտոմեքենաների հանդեպ սիրով և որի ավտոտնակում կան աշխարհի ամենաճոխ նմուշներից մի քանիսը՝ Aston Martins-ից մինչև Rolls-Royces, պատվիրել է ավելի քան 213,000 դոլար արժողությամբ նորույթ:

Միապետը ստանալու է ամբողջովին էլեկտրական Lotus Eletre հիպեր SUV-ը, որը համատեղում է սուպերքարի կատարողականությունն ու առավելագույնս անվտանգ է շրջակա միջավայրի համար, գրում է Daily Mail-ը: Մեքենան ունի 900 ձիաուժ հզորությամբ շարժիչ և մեկ լիցքավորմամբ կարող է անցնել 513 կմ:

Չառլզ 3-րդի այս ընտրությունը ողջունել են էկո ակտիվիստները՝ նկատելով, որ սա միապետի կողմից էլեկտրական մեքենաների հավանության հզոր ազդակ է:

The monarch, famed for his passion for the environment, is reportedly set to splash out a staggering £160,000 on a brand-new Lotus Eletre

 

 

Մեծ Բրիտանիայի միապետը 213,000 դոլար արժողությամբ մեքենա է պատվիրել