Քայլ դեպի ապագա՝ Dreame-ի հետ. ներկայացվել են նորարարական գործառույթներով ապրանքատեսակների նոր մոդելներ (լուսանկարներ)
Տան «խելացի» մաքրման տեխնոլոգիաների ոլորտում առաջատար Dreame Technology միջազգային ընկերությունն ապրիլի 10-ին Վրաստանում ներկայացրել է նորարարական սարքերի, այդ թվում՝ փոշեկուլների և վարսահարդարիչների նոր առաջատար մոդելներ, որոնք առաջարկում են կենցաղային տեխնիկայի օգտագործման կոնցեպտուալ նոր մակարդակ։
Թբիլիսիի «Պարագրաֆ» հյուրանոցում կայացած լայնածավալ շնորհանդեսի շրջանակում ընկերության ներկայացուցիչները խոսել են արտադրանքի հեղափոխական նորարարությունների մասին։ Շնորհանդեսին, որին հրավիրված էին Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Չինաստանից գործընկերները, նաև բլոգերներ, լրագրողներ և ինֆլյուենսերներ, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրանքանիշի հիմնական փիլիսոփայությանը՝ այն է՝ ստեղծել նորարարություններ, պահպանել բարձր որակ, նոր տեխնոլոգիաները հասանելի դարձնել բոլորին և ապահովել առավելագույն հարմարավետություն օգտագործողների համար:
Միջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել տեղում մանրամասն ծանոթանալու յուրաքանչյուր մոդելի ֆունկցիոնալությանը։

Շնորհանդեսին ներկայացվել են հետևյալ նորարարական մոդելները.
Dreame X50 Ultra Complete
Dreame-ի այս մոդելն աշխարհում առաջին ռոբոտ փոշեկուլն է հետ քաշվող ոտիկներով: Այն առաջարկում է կենցաղային տեխնիկայի օգտագործման բոլորովին նոր փորձառություն: ProLeap™ համակարգի շնորհիվ փոշեկուլը հեշտությամբ հաղթահարում է այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են շեմերը, աստիճանները, մինչև 6 սմ բարձրությամբ երկշերտ շեմերը՝ կանխելով փոշեկուլի «արգելափակումը»:

Dreame X50 Ultra Complete-ը, VersaLift™ տեխնոլոգիայի շնորհիվ, մաքրում է նաև ցածր կահույքի տակ: Այս տեխնոլոգիան կարգավորում է լիդարի (տարածության մեջ լազերային լոկատորի միջոցով մարմնի դիրքը և հեռավորությունը որոշելու միջոց) բարձրությունը և իջեցնում այն մինչև 8,9 սմ: Արդյունքում որևէ խոչընդոտ չափազանց բարդ չէ, և տարածքի ոչ մի մաս կեղտոտ չի մնում: Համակցված լինելով արհեստական բանականությամբ աշխատող տեսախցիկի և LED լուսավորության հետ՝ այս համակարգը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ տեղաշարժվել նեղ և մութ անկյուններով՝ ապահովելով մաքրման օպտիմալ արդյունավետություն նախկինում դժվար հասանելի վայրերում:
Եզակի HyperStream™ տեխնոլոգիայի շնորհիվ սարքը հեշտությամբ ներծծում է մինչև 30 սմ երկարությամբ խճճված մազերը: Իսկ MopExtend™ RoboSwing տեխնոլոգիայի (աշխարհում առաջին հետ քաշվող շվաբրը) շնորհիվ փոշեկուլը 4 սմ-ի սահմաններում արդյունավետորեն հեռացնում է փոշին և կեղտը շրիշակներից ու նույնիսկ անկյուններում:

Բացի այդ, «խելացի» սարքը փոխում է մաքրման ռեժիմը՝ կախված մաքրվող մակերեսից։ Ռեկորդային ներծծման հզորությունը՝ 20,000Pa, ապահովում է փոշու նույնիսկ ամենափոքր մասնիկների կլանումը, իսկ 8-ը մեկում բազային կայանը լիովին ազատում է ձեզ փոշեկուլի խնամքի և պահպանման հոգսերից:
Իր առաջատար մոդելում Dreame Technology-ն շվաբրների խնամքն օպտիմիզացրել է AceClean DryBoard™ համակարգի օգնությամբ: Այս համակարգը ավտոմատ կերպով մաքրում և չորացնում է շվաբրի մակերեսը, իսկ բակտերիաների հեռացման տեխնոլոգիան ինքնամաքրումից և տաք օդով չորացնելուց հետո վերացնում է բակտերիաների 99%-ը: Մինչդեռ փոշու պարկը բացելիս ուլտրամանուշակագույն ճառագայթումը հավելյալ նվազեցնում է բակտերիաների քանակը 99,98%-ով։
Dreame H15 Pro Heat
Dreame H15 Pro Heat-ն աշխարհում առաջին փոշեկուլն է՝ նախատեսված թաց և չոր մաքրման համար և համալրված GapFree™ AI DescendReach ռոբոտային բռնակով: Այն հեշտությամբ հեռացնում է կեղտը դժվար հասանելի անկյուններից և շրիշակների երկայնքով՝ հատակին չթողնելով ջրի հետքեր:

Dreame H15 Pro Heat-ն աշխարհում առաջին փոշեկուլն է, որը խոնավ մաքրման ռեժիմում հատակը լվանում է տաք ջրով՝ այն տաքացնելով մինչև 85°C աստիճան։ Սարքը 100%-ով հեռացնում է դժվար մաքրվող կեղտը և բծերը՝ հատակը թողնելով անթերի մաքուր:
85°C ջերմաստիճան տաքության ջուրը յուղը տարրալուծող հատուկ նյութի հետ համատեղության շնորհիվ ապահովում է սովորականից 3 անգամ ավելի բարձր մաքրման արդյունավետություն:

Հատուկ ուշադրության է արժանի Dreame H 15 Pro-ի ինքնամաքրման գործառույթը:
Սարքը հագեցած է 100℃ ջերմաստիճանի պայմաններում խոզանակի լվացման գործառույթով (ThermoTub™): RGB սենսորի շնորհիվ այն գործարկում է 3 տարբեր լվացման ռեժիմ՝ կախված կեղտի և տաք օդի չորացման մակարդակից. այս բոլոր գործընթացները վերահսկվում են արհեստական բանականության միջոցով, որն ապահովում է ցանկացած տեսակի մակերեսի պատշաճ մաքրում և կարգավորում չորացման ճշգրիտ ժամանակը:
Մոդելն ունի նաև առաձգական քերիչ, որն արագ հեռացնում է խոզանակի վրայի մնացորդները և խնայում ձեր ժամանակը:
Սարքը կարելի է կառավարել հավելվածի միջոցով՝ թույլ տալով պահպանել կատարյալ մաքրությունը տանը՝ առանց ավելորդ ջանքերի:
Մոդելն ունի 22000 Պա ներծծման հզորություն և կարող է անընդմեջ աշխատել 72 րոպե: Իր յուրահատուկ ձևի և խոզանակի շնորհիվ այն հեռացնում է փոշու մասնիկները և աղբը նույնիսկ ամենադժվար հասանելի անկյուններից:
Dreame Z30
Ներծծման 310 AW անգերազանցելի հզորությամբ նոր Dreame-ն ամենահզոր անլար փոշեկուլն է: Dreame Z30-ը հեշտությամբ ճանաչում և արդյունավետ կերպով հեռացնում է փոշու տարբեր մասնիկներն ամենօրյա տնային միջավայրում՝ ներծծող հզորության շնորհիվ զգալիորեն բարելավելով մաքրման մանրակրկիտությունը՝ ապահովելով բարձր որակ:
Բացի այդ, փոշեկուլը հագեցած է Dreame-ի ամենաառաջադեմ HEPA 14 ֆիլտրման համակարգով, որն օգնում է պաշտպանել ձեր ընտանիքի առողջությունը: Այն կարող է կանխել օդի կրկնակի աղտոտումը, կլանել և պահել 0,1 միկրոն չափով փոքր մասնիկների, բակտերիաների և նույնիսկ վիրուսների, այդ թվում՝ H1N1 գրիպի և 229E կորոնավիրուսի վարակների 99,99%-ը: Դրա շնորհիվ, հատակը լվանալու հետ մեկտեղ Dreame Z30-ը ձեր տան միջավայրն ավելի հիգիենիկ կդարձնի:
Էլ ավելի մանրակրկիտ և խելացի մաքրման համար փոշեկուլը հագեցած է CelesTect™ Dual Brush Lighting-ով, որն օրվա ցանկացած ժամի տեսանելի է դարձնում նույնիսկ ամենափոքր փոշին և առանձնակի ուշադրություն դարձնում սենյակի մութ հատվածներին:
Dreame Z30-ն ունի նաև խելացի արձագանքման համակարգ, որը հայտնաբերում է տարբեր տեսակի կեղտեր և, ըստ այդմ, ավտոմատ կերպով կարգավորում ներծծման հզորությունը: Բացի այդ, LCD էկրանն իրական ժամանակի ռեժիմում առաջարկում է վիճակագրությունը և մաքրման արդյունքները, որպեսզի օգտվողները կարողանան անմիջապես վերահսկել մաքրման գործընթացը և առանց ջանքերի հասնել մաքրման օպտիմալ արդյունքների:

Dreame Z30-ի մյուս առավելություններն են օգտագործման հեշտությունը ու ունիվերսալ լինելը: Հզոր մարտկոցի շնորհիվ փոշեկուլը կարող է շարունակաբար օգտագործվել մինչև 90 րոպե և մաքրել մինչև 300 մ² տարածք: Dreame Z30-ն ունի 9 կցորդ կամ գլխադիր, որոնց միջոցով կարող եք մաքրել ոչ միայն կոշտ մակերեսները, այլև փափուկ կահույքը, ինչպես նաև հեռացնել փոշին:
Տանը կենդանիներ ունեցողների համար կան մազերը սանրելու համար նախատեսված հատուկ գլխադիրներ, որոնց օգնությամբ գրումինգի գործընթացը ձեր ընտանի կենդանիների համար պակաս սթրեսային կլինի, իսկ ձեզ համար՝ ավելի արագ ու հարմարավետ։
Իսկ փոշեկուլի դիզայնը արված է այնպես, որ փոշեկուլի ֆիլտրերի և մասերի մաքրումն ու լվացումը հնարավորինս հեշտ և հարմար լինի
Dreame Air Style Pro
Մազերի արդյունավետ և արագ խնամքի համար նախատեսված սարքը համատեղում է վարսահարդարիչը և հարդարիչը՝ առաջարկելով ոճավորման լայն ընտրանքները և պրեմիում դիզայնը։ Dreame AirStyle Pro-ն ունի 7 մագնիսական կցորդ կամ գլխադիր, որոնցից յուրաքանչյուրը կօգնի ձեզ տան պայմաններում վերստեղծել սրահում արվող կատարյալ հարդարումը:

Վարսերի ավտոմատ ոլորման ոճավորիչը նախատեսված է գեղեցիկ գանգուրներ և ալիքներ ստեղծելու համար։ Jet Reflux Effect տեխնոլոգիայի շնորհիվ ոճավորման գլխիկն ամուր բռնում է մազերը՝ ապահովելով դրանց հավասարաչափ ոլորում և կանխելով առանձին մազերի դուրս մնալը: Հարդարումից հետո մազերը բնական տեսք են ունենում՝ տպավորիչ ալիքներ կամ գանգուրներ։
Մազերը ճիշտ ուղղությամբ փաթաթելու համար նախատեսված են առանձին հարդարիչներ՝ ձախ և աջ կողմերը ոլորելու համար, ինչը թույլ է տալիս հենց առաջին փորձից ստեղծել կատարյալ սանրվածք:

Հավաքածուն ներառում է նաև չենթարկվող, դժվարությամբ հարդարվող մազերի համար գլխադիր, որն օդի գծային հոսքի օգնությամբ հարթեցնում է մազերը, դրանց հաղորդում փայլ և հարթություն։ Տարբեր տեսակի մազերի համար կան տարբեր կցորդներ. բարակ մազերի և գլխի զգայուն մաշկի համար՝ մազերը հարթեցնող փափուկ սանր-խոզանակ, որը գնդաձևության շնորհիվ կանխում է մազերի ծանրացումը, իսկ ավելի կոշտ և գանգուր մազերի համար՝ կոնաձև ատամիկներով սանր-խոզանակ, որը պայքարում է խճճվելու դեմ և նրբորեն առանձնացնում վարսերը:
Մազերին լրացուցիչ ծավալ հաղորդելու համար կարելի է օգտագործել կլոր սանր-խոզանակ։ Այս սարքով հեշտ է հասնել պրոֆեսիոնալ սրահին բնորոշ արդյունքների՝ առանց առանձին վարսահարդարիչ և սանր օգտագործելու դժվարության:

Կոկիկ հարդարումն և ծավալը ձեռք են բերվում սանր-խոզանակի ձևի շնորհիվ: Բացի այդ, ոճավորող սարքը հագեցած է վարսահարդարիչ գլխադիրով: Բարձր արագությամբ աշխատող վարսահարդարիչը և գլխադիրի նեղ դիզայնը ստեղծում են օդի կենտրոնացված հոսք և արագացնում չորացման գործընթացը:
Վարսահարդարիչի բռնակը և բաղադրիչ մասերի պահման պատյանը պատրաստված են փափուկ կաշվից, որը ոչ միայն թույլ է տալիս ավելի ապահով պահել հարդարիչը և կանխել սայթաքումը, այլև սարքին հաղորդում է պրեմիում և ոճային տեսք:
Արդյունավետ խնամք առանց վնասի

AirStyle Pro շարժիչը պահպանում է 110,000 RPM արագությունը և մեծացնում չորացման և հարդարման արագությունը՝ շնորհիվ ջերմաստիճանի վերահսկման առաջադեմ ալգորիթմի, որն ավտոմատ կերպով պտտվում է վայրկյանում մինչև 300 անգամ՝ կանխելով մազերի ցանկացած վնասումը գործընթացում:
Մազերի կառուցվածքի խնամքն իրականացվում է նաև չորացման անցքերի ոչ գծային դասավորության շնորհիվ։ Սա թույլ է տալիս համաչափ հարդարել վարսերը և խուսափել դրանց խճճումից: Հարդարման և չորացման ժամանակ ջերմությունը բաշխվում է հավասարաչափ, իսկ օդի ելքի մոտ գտնվող մազերին հասցվող վնասը նվազագույն է դառնում:
Թեթևություն և հարմարավետություն

Օգտագործելով սահող անջատիչը՝ հարդարիչն ակնթարթորեն մատակարարվող օդի ջերմաստիճանը տաքից փոխում է սառը, ինչը թույլ է տալիս ֆիքսել ալիքները և ստեղծել ավելի կայուն հարդարում։ Աշխատանքն ավելի հեշտ դարձնելու համար Dreame AirStyle Pro-ն ունի նաև ճկուն լար, որը կարող է թեքվել մինչև 37°՝ կանխելու խճճումը և թույլ է տալիս հեշտությամբ սարքը մի ձեռքից մյուսը տեղափոխել հարդարման ժամանակ:
Ի թիվս այլ բաների, AirStyle Pro ոճավորող սարքը հագեցած է նաև երկշերտ ֆիլտրով։ Չժանգոտվող պողպատից ներքին ցանցը զտում է բարակ մազերը և մանր մասնիկները, մինչդեռ արտաքին ցանցը կանխում է խճճված մազերի խցանումը: Նոր AirStyle Pro-ի հետ սրահին բնաորոշ պրոֆեսիոնալ հարդարումը հասանելի է դառնում տան պայմաններում՝ դարձնելով մազերի խնամքն արագ և արդյունավետ:
Շնորհանդեսին ներկայացված մոդելներն արդեն հասանելի են գործընկեր խանութներում՝ է VEGA, ZIGZAG, VLV, DOMUS, ELDORADO, VESTA: Նորարարական Dreame սարքավորում գնելու համար անցեք հղումով:




























