Blue Origin-ը տիեզերք կուղարկի բացառապես կանանցից բաղկացած անձնակազմ, այդ թվում՝ միլիարդատեր Բեզոսի հարսնացուին (լուսանկարներ)

14:19 • 14.04.25

Ամերիկյան Blue Origin տիեզերական ընկերությունն ապրիլի 14-ին տիեզերք կուղարկի բացառապես կանանցից բաղկացած 6 հոգանոց անձնակազմին: Տիեզերական զբոսաշրջիկների թվում է նաև ընկերության սեփականատեր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսանցուն՝ հաղորդավարուհի Լորեն Սանչեսը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

New Shepard ծրագրի շրջանակում իրականացվելիք առաքելության ժամանակ տիեզերանավը կանանց դուրս կբերի Երկրի ուղեծիր. ընդհանուր թռիչքը կտևի 11 րոպե, որից 4-ը՝ անկշռության պայմաններում:

Անձնակազմի անդամներն են CBS News-ի հաղորդավար Գեյլ Քինգը, իրավապաշտպան  Ամանդա Նգուենը, օդատիեզերական ինժեներ Այշա Բովան, փոփ երգչուհի Քեթի Փերին, կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը, հաղորդավարուհի Լորեն Սանչեսը։

Սա կլինի 1963 թվականից ի վեր սա առաջին տիեզերական թռիչքը, որի մասնակիցները միայն կանայք են: Առաքելությունն ունի ոչ միայն խորհրդանշական, այլև սոցիալական նշանակություն. այն կոչված է ընդգծելու գիտության, տիեզերքի և տեխնոլոգիաների բնագավառներում կանանց մասնակցության կարևորությունը:

 

 

Blue Origin-ը տիեզերք կուղարկի բացառապես կանանցից բաղկացած անձնակազմ, այդ թվում՝ միլիարդատեր Բեզոսի հարսնացուին (լուսանկարներ)