Ընկղմվեք բարձր FPS-ի աշխարհ. ROG Strix SCAR 16-ի, SCAR 18-ի, ROG Flow Z13-ի նախնական պատվերները բաց են

17:04 • 17.03.25

Բջջային գեյմինգը նոր բարձունքների է հասել 2025 թվականին. Gamers Republic-ը (ROG) ներկայացրել է 2025 մոդելային տարվա համար նախատեսված խաղային նոութբուքների թարմ շարքը:

Այս սարքերն իսկական թռիչք են բջջային կատարողականության մեջ՝ առաջադեմ բաղադրիչների ինտեգրմամբ՝ Intel Core Ultra կամ AMD Ryzen պրոցեսորները և NVIDIA GeForce RTX 50 սերիայի գրաֆիկական քարտերը, որոնք առաջին անգամ ներկայացվել են CES 2025-ին։ Այս հզոր համադրությունը ROG 2025 նոութբուքները վերածում է բազմակողմանի աշխատանքային սարքերի, որոնք կարող են գլուխ հանել ցանկացած առաջադրանքից՝ կիբերսպորտային բարձրունքների նվաճումից մինչև պրոֆեսիոնալ տեսախմբագրում:

Նախնական պատվերները բաց են բոլոր նոր ապրանքների համար: Նախնական պատվերը ոչ միայն ապահովում է հասանելիություն ամենաթարմ սարքերին, այլ նաև զեղչ գնումների համար: Բացի այդ, ASUS-ն առաջարկում է ոչ միայն նոութբուք գնել, այլև դառնալ նորարարությունն ու որակը գնահատող համայնքի մի մասը: Նոր գնված ROG սարքերի գրանցումը հասանելիություն է ապահովում ROG Elite հավատարմության ծրագիր, որը բացառիկ առաջարկներ է ներկայացնում իր անդամներին:

ROG Flow Z13. Հեղափոխություն կոմպակտ խաղային սարքերի աշխարհում

2025 թվականին ROG Flow շարքը համալրվել է նոր սարքով՝ ROG Flow Z13 (GZ302): Այն դարձել է աշխարհի ամենահզոր խաղային պլանշետը՝ գրավելով ոչ միայն խաղացողների, այլև կոմպակտ սարքերում բարձր կատարողականությունը գնահատող մասնագետների սրտերը:

ROG Flow Z13-ը ոչ միայն պլանշետ է, այլ հեղափոխական լուծում կոմպակտ խաղային համակարգերի աշխարհում՝ համատեղելով անհավանական հզորությունը գերդյուրակիրության հետ:

ROG Flow Z13-ը 13 դյույմանոց պլանշետ է, որը կշռում է ընդամենը 1,2 կգ և ունի 12 մմ հաստություն: Այս սարքը համատեղում է պլանշետի հարմարավետությունը նոութբուքի հնարավորությունների հետ։ Բայց չնայած նման կոմպակտ չափին, այն զարմանալիորեն հզոր է: Ի տարբերություն ավանդական նոութբուքների, որտեղ հիմնական բաղադրիչները գտնվում են ստեղնաշարի տակ, ROG Flow Z13 պլանշետում դրանք տեղադրված են էկրանի հետևում։ Այս լուծումը զգալիորեն բարելավում է ջերմության ցրումը՝ ապահովելով ավելի արդյունավետ հովացում:

Առանձնակի ուշադրություն է հատկացվել նաև օգտագործման հեշտությանը. ROG Flow Z13-ը հագեցած է պատյանում ներկառուցված ստեղնաշարով, շարժական տակդիրով, որը թույլ է տալիս հարմար դիրքավորել սարքը անկյան տակ՝ հարմարավետ դիտման և աշխատանքի համար: Այն իդեալական է ինչպես մասնագետների, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալների համար, որոնք կարևորում են շարժականություն՝ առանց արտադրողականությանը վնասի:

Նոր հովացման համակարգ

Երբ խոսքը վերաբերում է բարձր արտադրողականության սարքերին, հովացումն ամենակարևոր ասպեկտներից մեկն է: Թարմացված ROG Flow Z13-ն ունի ամբողջովին նոր հովացման համակարգ, որն էլ ավելի արդյունավետ է դարձնում սարքը:

Սա բարելավված համակարգ է՝ համալրված երկրորդ սերնդի Arc Flow 2 օդափոխիչներով և նոր օդային ընդունիչներով, որոնք մեծացնում են օդի ընդունման ծավալը՝ ապահովելով բարձր հովացման արդյունավետություն:

Այնուամենայնիվ, ROG Flow Z13-ի հովացման համակարգի ամենակարևոր առանձնահատկությունը դրա բացառիկ ֆորմ-ֆակտորն է: Քանի որ սարքի բաղադրիչները տեղակայված են էկրանի հետևում, այլ ոչ թե ստեղնաշարի տակ, ինչպես ավանդական նոութբուքների դեպքում է, օդի շրջանառությունը զգալիորեն բարելավվում է, ինչն իր հերթին հովացման համակարգին թույլ է տալիս ավելի արդյունավետ աշխատել:

Սարքն ունի թեթև գոլորշիացման խցիկը, որը նախորդ սերնդի համեմատ 54%-ով ավելի տարածք  է ծածկում մայր պլատայի վրա: Այս նորարարական լուծումը թույլ է տալիս սարքին կայուն աշխատել նույնիսկ տևական խաղերի ժամանակ:



ROG Flow Z13-ը (GZ302) ստեղծվել է որպես ունիվերսալ սարք, որը կարող է ադապտացվել օգտագործողի տարբեր կարիքներին համապատասխան: Այն կարող է ծառայել և՛ որպես խաղային սարք, և՛ որպես լիարժեք աշխատանքային գործիք՝ կատարելով ցանկացած առաջադրանք՝ գրաֆիկական խմբագրիչների հետ աշխատելուց մինչև տվյալների վերլուծություն: Բացի այդ, բարելավված թաչփադով և Command Center կոճակով նոր ստեղնաշարը թույլ է տալիս արագորեն, ըստ օգտագործողի պահանջների, հարմարեցնել սարքը՝ զգալի հեշտացնելով դրանով աշխատանքը:

2025 թվականի ROG Flow Z13-ն ավելին է, քան պարզապես պլանշետ: Սա նորամուծություն է շարժական սարքերի աշխարհում։ Այն համատեղում է անհավատալի կատարողականությունը, առաջադեմ հովացման համակարգը և հրաշալի դիսփլեյն ու դիզայնը:

ROG Flow Z13-ը պատրաստ է յուրահատուկ փորձառություն ապահովել ինչպես գեյմերների, այնպես էլ մասնագետների համար, որոնք կարևորում են հզոր կատարողականության և շարժունակության համադրությունը: Սա խաղի կանոնները փոխող սարք է, որը նոր չափանիշներ է սահմանում ամբողջ արդյունաբերության համար:

ROG Strix SCAR 16 և SCAR 18 2025՝ ամբողջ արագությամբ դեպի հաղթանակ

2025 թվականի ROG Strix SCAR առաջատար նոութբուքները կատարողականության նոր չափանիշներ են սահմանում բջջային խաղերի համակարգերի ոլորտում: Այս սարքերն ունեն նոութբուքների համար նորագույն NVIDIA® GeForce RTX™ 5090 գրաֆիկական քարտեր՝ տպավորիչ 175 Վտ հզորության սահմանաչափով, ինչն ապահովում է խաղային պրոցեսի անգերազանցելի փորձառություն և արագացնում շատ ռեսուրս պահանջող հավելվածի կարողականությունը:

Նոր Strix SCAR-ները սնուցվում են նորարարական Intel® Core™ Ultra 9 275HX պրոցեսորներով՝ ապահովելով բացառիկ արդյունավետություն ինչպես խաղերի, այնպես էլ բազմաբնույթ առաջադրանքների կատարման դեպքում: 64 ԳԲ ծավալով 5600 ՄՀց հաճախականությամբ DDR5 օպերատիվ հիշողությունը և մինչև 4 ՏԲ ծավալով PCIe Gen4 SSD կոշտ կուտակիչները Strix SCAR 16-ը և 18-ն իդեալական ընտրություն են դարձնում պահանջկոտ գեյմերների և պրոֆեսիոնալ կոնտենտ ստեղծողների համար: Նոր Strix SCAR-ի դիզայնը տպավորում է ոչ միայն պատյանի պարագծով RGB լուսավորությամբ, այլև նոութբուքի կափարիչի նորարարական AniMe Vision էկրանով: Այս եզակի տարրը կընդգծի սարքի տիրոջ անհատականությունը՝ ավելացնելով անհատականացման նոր տարբերակներ: Այս էկրանը կարող է ցուցադրել նախադրված անիմացիոն հոլովակներ, GIF-եր:

Հնարավոր է նաև ապահովել նոութբուքի ներքին բաղադրիչներին հեշտ մուտքը. բավական կլինի սահեցնել հատուկ մեխանիզմը և ներքև քաշել՝ ներքևի վահանակն ամբողջությամբ հեռացնելու համար:

2025 թվականի Strix SCAR նոութբուքներն ունեն ջերմատախտակի նորարարական դիզայն. դրանցում հովացման լողակները տեղադրված են գոլորշիացման խցիկի վերևում և ներքևում: Նման դիզայնը խնայում է տարածությունը և օդանցքի միջոցով բարելավում ջերմության ցրումը հետին պանելի ամբողջ լայնությամբ: Մեծ գոլորշացման խցիկ, հատվածային ջերմատախտակ, երեք օդափոխիչ և կենտրոնական և գրաֆիկական պրոցեսորների վրա Conductonaut Extreme հեղուկ մետաղ. այս ինժեներական լուծումների շնորհիվ նոութբուքը զգալիորեն ավելի անաղմուկ է դարձել Turbo ռեժիմում՝ համեմատած նախորդ մոդելի հետ, ինչպես նաև բացահայտում է հզոր բաղադրիչների ամբողջ ներուժը:

ROG Strix SCAR 16-ը և SCAR 18-ը կատարյալ լուծում են նրանց համար, ովքեր ցանկանում են լիարժեք վայելել բարձր արդյունավետությամբ նոութբուքի բոլոր առավելությունները: Այս մոդելները երաշխավորում են առավելագույն հզորություն և ֆունկցիոնալություն:

2025 թվականի Republic of Gamers-ի նոր ապրանքներն ընտրելով՝ մի մոռացեք միանալ ROG Elite հավատարմության ծրագրին:

Այն նախատեսված է ASUS-ի Republic of Gamers (ROG) ապրանքանիշի ապրանքների գնորդների համար: Ծրագիրը տրամադրում է եզակի առավելություններ և բացառիկ առաջարկներ ROG խաղային սարքավորումների երկրպագուներին՝ ստեղծելով ապրանքանիշին հավատարիմ երկրպագուների համայնք:

ROG Elite ծրագրին անդամակցությունն ապահովում է հետևյալ առավելությունները.

1. Բացառիկ առաջարկներ և զեղչեր. անդամները ստանում են հատուկ զեղչեր և բացառիկ առաջարկներ ROG-ի արտադրանքի համար:

2. Վաղ հասանելիություն նոր ապրանքներին. անդամները կարող են առաջինը փորձել նոր ROG սարքեր և աքսեսուարներ

3. Մասնակցություն միջոցառումներին. ROG-ի կողմից կազմակերպված փակ միջոցառումներին, մրցաշարերին և շնորհանդեսներին մասնակցելու հնարավորություն:

4. Պարգևներ և բոնուսներ. գնումների և համայնքի կյանքում ակտիվ մասնակցության համար օգտվողները ստանում են բոնուսային միավորներ, որոնք կարող են փոխանակել մրցանակներով և նվերներով:

5. Անհատականացված առաջարկներ. անհատական ​​առաջարկություններ և առաջխաղացումներ՝ հիմնված օգտատերերի նախասիրությունների և գնումների պատմության վրա:

ROG Elite հավատարմության ծրագիրը հիանալի հնարավորություն է Republic of Gamers ապրանքանիշի երկրպագուների համար՝ առավելագույն հաճույք և օգուտ քաղելու ROG արտադրանքներից: Միացեք խաղային համայնքին և օգտվեք բացառիկ առավելություններից և առաջարկներից:

Ընկղմվեք բարձր FPS-ի աշխարհ. ROG Strix SCAR 16-ի, SCAR 18-ի, ROG Flow Z13-ի նախնական պատվերները բաց են