Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
17:02 • 24.04.20Աշխարհի խոշորագույն այսբերգներից մեկը մասնատվում է (լուսանկարներ, տեսանյութ)Աշխարհի խոշորագույն այսբերգներից մեկը՝ A-68 սառցաբեկորը, որը 2017 թվականին պոկվել է Լարսեն շելֆային սառցադաշտից, շարունակում է մասնատվել:
10:06 • 24.04.20Կորոնավիրուսի բուժման համար լավագույն հեռանկարային դեղամիջոցներից մեկն առաջին լիարժեք փորձարկման արդյունքում որևէ դրական ազդեցություն չի գրանցել․ փորձարկումները դադարեցվել են«Ռեմդեսիվիր» (Remdesivir)՝ նուկլեոտիդների անալոգների դասին պատկանող հակավիրուսային դեղամիջոցը, որը համարվում էր Covid-19-ի բուժման համար լավագույն հեռանկարային դեղամիջոցներից մեկը, առաջին լիարժեք փորձարկման արդյունքում որևէ դրական ազդեցություն չի ունեցել...
17:13 • 23.04.20Միջերկրական ծովի հատակին գանձերով լի 12 խորտակված նավ է հայտնաբերվել (լուսանկարներ)Նշվում է, որ հայտնաբերված թանկարժեք իրերը հիմնականում 14 տարբեր մշակույթների և քաղաքակրթությունների են պատկանում։
12:01 • 23.04.20Գերմանիան հավանություն է տվել կորոնավիրուսի պատվաստանյութը մարդկանց վրա փորձարկելու առաջարկինՓորձարկման առաջին փուլում 18-55 տարեկան 200 առողջ մարդ կստանա պատվաստանյութի մի քանի տարբերակի ներարկում:
11:45 • 23.04.20Թաիլանդի ամայացած լողափերում 20 տարվա մեջ առաջին անգամ կրիաների հազվադեպ տեսակներ են հայտնվելԹաիլանդի՝ կորոնավիրուսի համավարկի հետևանքով ամայացած հանրահայտ լողափերում 20 տարվա մեջ առաջին անգամ կրիաների հազվադեպ հանդիպող տեսակներ են հայտնվել, հայտնում է The Sun հրատարակությունը։
01:09 • 23.04.20SpaceX-ն իրականացրել է Starlink-ի արբանյակների հետ հրթիռակրի արձակումըStarlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որն ունակ է երկրագնդի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետային կապով:
16:38 • 22.04.20Իտալական ընկերությունը չվերթների ժամանակ կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար պաշտպանիչ «խցիկներով» նստատեղեր է առաջարկում (լուսանկարներ)Իտալական Avio Interiors ընկերության նորարարական այս գաղափարն իրենից ուղևորի համար վիրուսից պաշտպանող թափանցիկ խցիկ է ներկայացնում, որի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սոցիալական հեռավորության պահպանման համար օդանավում դատարկ նստարաններ բաց թողնելու խնդրից։
15:22 • 22.04.20Նիդեռլանդներում գերագույն դատարանը թույլ է տվել ծանր դեմենցիայի դեպքում էվթանազիա կիրառել«Բժիշկը կարող է դեմենցիայի ծանր տեսակով տառապող հիվանդներին էֆթանազիայի ենթարկել՝ նրանցից նախապես գրավոր խնդրանք ստանալու դեպքում»,-ասվում է դատավճռում:
13:13 • 22.04.20Մասկը պատմել է՝ ինչպիսին կլինի Cybertruck պիկապի սերիական տարբերակը (լուսանկարներ)Նա անցյալ տարի խոստացել էր Cybertruck-ը փոքրացնել։ Պարզվել էր, որ մեքենան չի տեղավորվում ստանդարտ ամերիկյան ավտոտնակում։
10:09 • 22.04.20Իրանն առաջին ռազմական արբանյակն է արձակել տիեզերքԻրանը հաջողությամբ իր առաջին ռազմական արբանյակն է ուղարկել տիեզերք:
23:58 • 21.04.2044 տարի ավտոտնակում մոռացված Mercedes-Benz-ը վաճառքի է հանվել ավելի քան 1 մլն դոլարովԱՄՆ Ինդիանա նահանգի բնակիչները ժառանգությամբ իրենց հասած ավտոտնակում լքված Mercedes-Benz 300 SL մակնիշի մեքենա են գտել:
21:33 • 21.04.20Աստղագետներն առաջին անգամ տարբեր զանգվածներ ունեցող սև խոռոչների բախում են ֆիքսել (տեսանյութ)Այս երևույթը հաջողվել է ֆիքսել ձգողականության ալիքները որսացող կայանների օգնությամբ:
16:09 • 21.04.20Բուլղարիայում 700-ամյա քարե եկեղեցի է հայտնաբերվել (լուսանկարներ)Բուլղարական հնագույն Չերվեր քաղաքում հնէաբանները XIV-րդ դարին պատկանող քարե եկեղեցու որմնանկարներով պատեր են հայտնաբերել, հայտնում է The History Blog պորտալը։ Այն Չերվենի հնագիտական տեղանքում հայտնաբերված 16-րդ եկեղեցին է, որի մասին նախկինում տեղեկություններ չեն եղել։
13:12 • 21.04.20Իսպանացի գիտնականները 10-շաբաթյա փորձարկումներ են սկսել՝ տեսնելու, թե արդյոք վիտամին D-ն կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում. Daily MailՆախկինում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այս վիտամինը զգալի դերակատարում ունի առողջ իմունային համակարգի ձևավորման հարցում, ուստի այն կարող է պաշտպանել օրգանիզմը շնչառական վարակներից։
12:30 • 21.04.20Google որոնողական համակարգը նոր «դուդլի» միջոցով հուշում է, թե ինչ կարելի է անել տանը կարանտինի ընթացքումԸնկերության լոգոտիպը պատկերված է տների տեսքով, որոնցում տառեր են առկա։ Դրանք ցուցադրում են, թե մարդիկ ինչով կարող են զբաղվել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված կարանտինային ռեժիմի ընթացքում։ Այսպիսով՝ մի «տառը» կարդում է, մյուսները հեռախոսով են զրուցում, սպորտով են զբաղվում և կիթառ են նվագում։
