Ստեղծվել է Լուսնի առաջին «ճանապարհային քարտեզը» (տեսանյութ)
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հրապարակել է երբևէ ստեղծված առաջին համապարփակ լուսնային քարտեզը, որում մանրամասնորեն ներկայացված են ապարային շերտերը և խառնարանները:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, քարտեզը ստեղծվել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության, ՆԱՍԱ-ի և Լուսնի և մոլորակաբանության ինստիտուտի համատեղ ջանքերով: Այն որպես ուղեցույց կծառայի Լուսնի ուսումնասիրության հաջորդ առաքելությունների համար, որոնք արդեն «ճանապարհային քարտեզ» կունենան:
Քարտեզը ստեղծվել է տասնամյակներ տևած աշխատանքների արդյունքում, որի ընթացքում ուսումնասիրվել և օգտագործվել են «Ապոլոնի» առաքելությունների ժամանակ պատկերված քարտեզներն ու վերջերս ստացված նորագույն տվյալները:
Քարտեզագիրները մանրամասնությամբ ներկայացրել են ապարային շերտերն ու ժայռային անհարթությունները, ինչպես օրինակ՝ խառնարաններն ու լուսնային մակերեսի ճեղքվածքները:










