Գերմանիան հավանություն է տվել կորոնավիրուսի պատվաստանյութը մարդկանց վրա փորձարկելու առաջարկին

12:01 • 23.04.20

Գերմանիայի իշխանությունները հավանություն են տվել նոր տեսակի կորոնավիրուսի  դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների անցկացմանը:

Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի Պատվաստանյութերի դաշնային ինստիտուտը հավանություն է տվել պատվաստանյութը մարդկանց վրա առաջին անգամ փորձարկելու առաջարկին:

Փորձարկման առաջին փուլում 18-55 տարեկան 200 առողջ մարդ կստանա պատվաստանյութի մի քանի տարբերակի ներարկում:

Պատվաստանյութն արտադրվել է BioNTec կենսատեխնիկական ընկերության կողմից:

Նշենք, որ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով ախտահարման 150 648, մահվան 5315 և ապաքինման 103 300 դեպք:

 

Գերմանիան հավանություն է տվել կորոնավիրուսի պատվաստանյութը մարդկանց վրա փորձարկելու առաջարկին