ԱՄՆ-ում փորձարկում են սովորական այրոցի դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման համար. կլինիկական փորձարկումները մեկնարկել են. CNN
Նյու Յորքի հիվանդանոցներում փորձարկում են այրոցի դեմ նախատեսված դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով Նյու Յորք 23 հիվանդանոցների միավորող Բժշկական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Քևին Թրեյսիին, մի շարք հիվանդանոցներում «Քովիդ-19»-ով վարակված հիվանդներին տալիս են «Ֆամոտիդին» դեղամիջոցը:
Կլինիկական փորձարկումների նախնական արդյունքները կարող են պատրաստ լինեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Ներկա պահին գիտափորձին 187 հիվանդ է մասնակցում: Ինստիտուտի մասնագետները նախատեսում են ներգրավել մինչև 1200 հիվանդի:
«Պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ մի խնդրի բուժման համար նախատեսված դեղամիջոցը արդյունավետ է եղել մեկ այլ հիվանդության պարագայում»,- ասել է Թրեյսին:










