Ամենապարզ ու արդյունավետ բնական միջոցները հազն առանց դեղորայքի բուժելու համար. 10 բաղադրատոմս
Հազը շնչառական համակարագի հիվանդույթունների, այդ թվում նաև վերջին շրջանում համավարակի բնույթ ստացած կորոնավիրուսային վարակի մասին հուշող ամենատարածված ախտանշաններից մեկն է։ Սա կրկնվող ռեֆլեքս է, որի միջոցով օրգանիզմը փորձում է ազատվել օտար մարմնից կամ հիվանդության հարուցիչներից։ Շատ հաճախ հազը պահպանվում է անգամ հիմնական հիվանդությունը բուժելուց հետո, քանի որ երբեմն դրանից ազատվելն այդքան էլ հեշտ չի լինում։
Այս տհաճ խնդրի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են հատուկ օշարակների, հաբերի կամ սառնաշաքարների միջոցով, սակայն նման դեղամիջոցները հաճախ են առաջացնում կողմնակի բարդություններ, ինչպես նաև խիստ հազվադեպ են բավական արդյունավետ լինում: Սա է պատճառը, որ անգամ փորձառու մասնագետները հաճախ խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ժողովրդական միջոցներին, որոնք փորձված են, արդյունավետ ու չեն առաջացնում կողմնակի բարդություններ, քանի որ չեն պարունակում կողմնակի քիմիական բաղադրիչներ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ ու հասանելի ժողովրդական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն մեղմել հազն առանց վնասակար դեղամիջոցների գործածության։
- Սուր հազի դեպքում խորհուրդ է տրվում կիրառել օգտակար դեղաբույսերի խառնուրդից պատրաստված թուրմ։ Խառնուրդը պատրաստելու համար հարկավոր է խառնել հավասար քանակությամբ եղինջի տերևները, խռնդատի ծաղիկները, տուղտի արմատը և մեղվախոտի արմատներն ու խոտը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռացրած ջուր ու թրմել։ Ստացված թուրմը հարկավոր է քաղցրացնել մեղրով ու կիտրոնով և ընդունել ուտելուց առաջ օրական 3 անգամ 50-100 մլ։
- 3 ճաշի գդալ եզան լեզվի մանրացրած տերևներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, դնել կրակին ու եռացնել 15 րոպե, այնուհետև թրմել ևս 45 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց 20-30 րոպե առաջ ½ կամ ⅔ բաժակ։ Այս թուրմը ոչ միայն մեղմում է հազը, այլև խորխաբեր ազդեցություն է ունենում։
- Հազի դեմ հիանալի միջոց կարող է լինել նաև ցողախոտի խոտի, եզան լեզվի տերևների ու մանուշակի խոտի թուրմը։ Այն պատրաստելու համար հարկավոր է բույսերը խառնել 1։1։1 հարաբերակցությամբ, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել։ Թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ մեկական ճաշի գդալ։
- 100 գրամ հալվե վերայի մանրացրած տերևներին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր ու 3 ճաշի գդալ ջուր, լավ խառնել, այնուհետև թողնել 2 ժամ խառնուրդը թրմվի։ Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ մեկական ճաշի գդալ։
- 1 ճաշի գդալ մեծ եզան լեզվի մանրացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, դնել տաք գոլորշու վրա և տաքացնել 15 րոպե։ Թողնել թուրմը սառչի, այնուհետև քամել և ընդունել օրական 5-6 անգամ ուտելուց 20 րոպե առաջ մեկական ճաշի գդալ։
- 100 գրամ չամիչը մսաղացով, կոտորակիչով կամ որևէ այլ եղանակով մանրացնել, ավելացնել մի բաժակ ջուր, դնել թույլ կրակին ու եռացնել 10 րոպե։ Ստացված թուրմը քամել, քուսպը բարակ կտորի միջոցով լավ քամել, այնուհետև ընդունել դեղամիջոցն օրական 2 անգամ կես բաժակ։
- 100 գրամ մեղրին ավելացնել կես բաժակ ջուր և մանր կտրատված հալվե վերայի տերև, այնուհետև ստացված խառնուրդը դնել թույլ կրակին ու եփել 10 րոպե։ Դեղամիջոցը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ։ Մնացած խառնուրդը կարելի է պահել սառնարանում և անհրաժեշտության դեպքում շարունակել բուժումը։
- 1 ճաշի գդալ չորացրած տատրակին ավելացնել 200 մլ եռացրած տաք ջուր, այնուհետև դնել խառնուրդը տաք գոլորշու վրա և 15 րոպե տաքացնել՝ միաժամանակ անդադար խառնելով թուրմը։ Թողնել հեղուկը սառչի մոտ 45 րոպե, այնուհետև քամել՝ քուսպը հնարավորինս լավ քամելով։ Թուրմը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց 1 ժամ առաջ ½ կամ ⅓ բաժակ։ Դեղամիջոցը հարկավոր է ընդունել գոլ վիճակում։
- 5 գրամ կամ 1 թեյի գդալ անիսոնի պտուղներին ավելացնել 200 մլ եռացրած տաք ջուր, այնուհետև դնել խառնուրդը տաք գոլորշու վրա, 15 րոպե տաքացնել, որից հետո թրմել ևս 45 րոպե։ Ստացված թուրմը քամել՝ քուսպը հնարավորինս լավ սեղմելով, այնուհետև ավելացնել մի փոքր ջուր, որպեսզի հեղուկը դառնա 200 մլ ։ Թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց կես ժամ առաջ ¼ բաժակ։
- 2 ճաշի գդալ չորացրած խնկածաղկին ավելացնել 200 մլ եռացրած տաք ջուր, այնուհետև դնել խառնուրդը տաք գոլորշու վրա, 15 րոպե տաքացնել, որից հետև թրմել ևս 45 րոպե։ Ստացված թուրմը քամել և ընդունել օրական 2 անգամ ուտելուց 15 րոպե առաջ ½ բաժակ։
Այս բնական միջոցները շատ պարզ են ու արդյունավետ և օգնում են շատ արագ ազատվել հազից, սակայն հարկ է հիշել, որ հազը կարող է պայմանավորված լինել առողջական շատ լուրջ խնդիրներով, ուստի նման միջոցները կարելի է կիրառել բացառապես մասնագետի հետ խորհրդակցելուց հետո։ Ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է կարող է շատ վտանգավոր լինել ու լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել հազի հիմնական պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







