Մետաբոլիկ համախտանիշը՝ ժամանակակից առողջապահության լուռ մարտաhրավեր

14:09 • 11.09.26

Վերջին տասնամյակներում մետաբոլիկ համախտանիշը դարձել է հանրային առողջապահության ամենալուրջ մարտահրավերներից մեկը։ Այն իրենից ներկայացնում է փոխկապակցված ռիսկային գործոնների համակցություն և մեծացնում է մի շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այսօր կխոսենք մետաբոլիկ համախտանիշի մասին բժիշկ-էնդոկրինոլոգ Աստղիկ Կարապետյանի հետ։

1․ Ի՞նչ է մետաբոլիկ համախտանիշը և ի՞նչ ախտանշաններ ունի։

Մետաբոլիկ համախտանիշը օրգանիզմում ախտաբանական վիճակների համակեցություն է,որը բերում է ինչպես կյանքի որակի վատթարացման,այնպես էլ լուրջ ապառնալիք է այնպիսի բարձր մահացություն ունեցող հիվանդությունների ,ինչպիսիք են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը,ինսուլտը,օնկոլոգիական հիվանդությունպերը և շաքարային դիաբետը իր բարդություններով։Ուստի մետաբոլիկ սինդրոմ անվանումը գրականության մեջ հաճախ փոխարինում են X սինդրոմ,կամ մահվան քառյակ տերմիններով։,հաշվի առնելով առողջության ու կյանքի տևողության համար նրա լրջությունը։

Ցավոք երկար ժամանակ մարդուն կարող են ուղեկցել այս ախտաբանական վիճակները որոնք ընկած են ՄՀ-ի հիմքում ՝որովայնային տիպի ճարպակալում՝ուղեկցված ինսուլին հորմոնի և գլյոկոզայի բարձրացմամբ արյան մեջ,խոլեստերինի ֆրակցաների խախտմամբ,աթերոգենոթյան բարձրացումով,զարկերակային գերճնշումով,միզաթթվի մակարդակի բարձրացում,լյարդի ճարպային ախտահարում,ձվարանների պոլկիստոզ համախտանիշ, քնի ապնոէն։

2. Ինչպե՞ս է ապրելակերպը ազդում մետաբոլիկ համախտանիշի վրա և արդյոք վնասակար սովորությունները մեծացնում են 2-րդ տիպի դիաբետի և սրտանոթային բարդությունների առաջացման ռիսկը։

Ապրելակերպը վճռորոշ դեր ունի մետաբոլիկ համախտանիշի զարգացման մեջ և կարող է զգալիորեն մեծացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի ու սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Ոչ հավասարակշռված սննդակարգը, հավելյալ կալորիաները, արագ սնունդը, քաղցրի և գազավորված ըմպելիքների չարաշահումը նպաստում են ավելորդ քաշին, ինսուլինային ռեզիստենտությանը և խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։

Քիչ շարժուն ապրելակերպը նվազեցնում է էներգիայի ծախսը և խաթարում նյութափոխանակությունը, ինչը նպաստում է ճարպակալմանն ու արյան շաքարի մակարդակի բարձրացմանը։ Ծխելը ևս լուրջ ռիսկի գործոն է. ծխախոտի ծուխը պարունակում է հազարավոր քիմիական նյութեր, որոնք վնասում են անոթները, առաջացնում բորբոքում և բարձրացնում սրտանոթային ու ուռուցքային հիվանդությունների ռիսկը։

Ալկոհոլի հաճախակի օգտագործումը օրգանիզմ է բերում ավելորդ «դատարկ» կալորիաներ, նպաստում քաշի ավելացմանը և կարող է առաջացնել լյարդի ախտաբանական փոփոխություններ։ Բացի այդ, քրոնիկական սթրեսը և քնի խանգարումները խախտում են հորմոնային հավասարակշռությունը, բարձրացնում կորտիզոլի մակարդակը և նպաստում նյութափոխանակային խանգարումների զարգացմանը։

3․ Ի՞նչ քայլերով կարելի է նվազեցնել ապրելակերպի և վնասակար սովորությունների ազդեցությունը։

Եթե առկա են ռիսկի գործոններ, օրինակ՝ տարիքը, ժառանգական նախատրամադրվածությունը կամ ավելորդ քաշը, կարևոր է չսպասել ախտանիշների առաջացմանը և օգտվել կանխարգելիչ բժշկության հնարավորություններից։ Պարբերական հետազոտությունները և բժշկի կողմից նշանակված անալիզները թույլ են տալիս վաղ հայտնաբերել նույնիսկ փոքր շեղումները և ժամանակին կանխել դրանց զարգացումը։

Կարևոր է նաև հրաժարվել ծխելուց և սահմանափակել կամ բացառել ալկոհոլի օգտագործումը։ Եթե դա դժվար է անել անմիջապես, կարելի է աստիճանաբար նվազեցնել օգտագործումը կամ փորձել նվազեցնել ռիսկերը։ Օրինակ՝ բարձր տոկոսայնությամբ ալկոհոլային խմիչքները փոխարինել ցածր տոկոսայնությամբ տարբերակներով, իսկ ավանդական ծխախոտի դեպքում օգտվել նիկոտինային փոխարինման թերապիայից կամ առանց այրման աշխատող այլընտրանքներից՝ որպես անցումային քայլ դեպի վերջնական հրաժարում։

Մեծ նշանակություն ունեն նաև քունն ու ֆիզիկական ակտիվությունը։ Կանոնավոր և որակյալ քունը նպաստում է հորմոնային հավասարակշռության պահպանմանը, իսկ օրական 20-40 րոպե քայլքը կամ այլ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է նյութափոխանակությունը և օգնում վերահսկել քաշը։ Առողջ սննդակարգը, քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ սննդից հրաժարվելը և ընդհանուր առմամբ ճարպակալման դեմ պայքարը մետաբոլիկ համախտանիշի կանխարգելման և վերահսկման ամենաարդյունավետ միջոցներից են։

4․ Ինչպիսինն է առողջ ապրելակերպի դերը մետաբոլիկ համախտանիշ ունեցող մարդկանց մոտ։

Քանի որ առողջ ապրելակերպը ենթադրում է առողջությանը նպաստող վարքի դրսևորում ուստի մետաբոլիկ սինդրոմի պարագայում այն արմատական դեր ունի, պետք է կանխարգելել իսկ եթե արդեն առկա է ճիշտ ախտորոշվել և սկսել բուժումը անհապաղ