Ինչպիսին է կապն իմպուլսիվության, դեպրեսիայի, տագնապի և վաղաժամ սերմնաժայթքման միջև. պարզաբանում է մասնագետը
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը նշում, է որ վաղաժամ սերմնաժայթքումը տղամարդկանց մոտ տարածված սեռական խնդիրներից է, երբ սերմնաժայթքումը տեղի է ունենում ցանկալիից շուտ, հաճախ ներթափանցումից հետո մեկ րոպեի ընթացքում:
Սերմնաժայթքման տևողությունը կառավարելու կարողությանը ոչ բոլոր տղամարդկանց է տրված:
Գիտնականներն օգտագործել են մի քանի հոգեբանական և կլինիկական գնահատումներ՝ իմպուլսիվությունը, դեպրեսիան, անհանգստությունը և սեռական բավարարվածությունը չափելու համար:
Հետազոտողները պարզել են, որ վաղաժամ սերմնաժայթքում ունեցող տղամարդիկ ավելի բարձր միավորներ են հավաքել իմպուլսիվության թեստերում, ներառյալ շտապողականությունը և տագնապայնությունը։ Նրանք նաև ունեին ավելի բարձր դեպրեսիայի և անհանգստության միավորներ:
Ընդհանուր առմամբ, այս բացահայտումները ենթադրում են ամուր կապ վաղաժամ սերմնաժայթքման և իմպուլսիվության, անհանգստության և դեպրեսիայի միջև: Որքան ծանր է ՎՍ, այնքան բարձր է իմպուլսիվությունը: Սա ենթադրում է, որ այդ գործոնները կարող են առանցքային դեր խաղալ այս խնդրում և պետք է հաշվի առնվեն բուժման մոտեցումներում (ի լրումն կենսաբանական գործոնների):
Վաղաժամ սերմնաժայթքման բուժման ժամանակ պետք է հաշվի առնեն ինչպես նյարդակենսաբանական, այնպես էլ ֆունկցիոնալ սթրեսային գործոնները (օրինակ՝ դեպրեսիան, անհանգստությունը և իմպուլսիվությունը): Միայն համալիր բուժման դեպքում է արձանագրվում բարձր արդյունավետություն։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







