Վագինիզմը` սեռական կյանքի անհնարինության պատճառ. պարզաբանում է մասնագետը
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը բացատրել է՝ ինչ է իրենից ներկայացնում վագինիզմը:
Վագինիզմն իրենից ներկայացնում է հեշտոցի մուտքը շրջապատող մկանների ակամա ջղակծկում սեռական հարաբերության փորձի ժամանակ: Մկանների կծկման արդյունքում սպազմն անհնար է դարձնում սեռական հարաբերությունը, առաջանում է ուժեղ ցավ, իսկ նման կծկումների պատճառով զուգընկերը չի կարողանում ներթափանցել հեշտոց, իսկ կրկնվող փորձերն առաջացնում են ցավի և անհարմարության ուժգին զգացում։
Կնոջ համար շատ դժվար է դառնում ամուսնուն «ընդունել», նա պարզապես չի կարող վերահսկել այս գործընթացը, իսկ տղամարդը կանգնած է «աղյուսե պատի» առջև, որը չի կարողանում հաղթահարել: Այս հիվանդությամբ տառապող կանանց հաճախ բնորոշ են անհանգստությունը, մեկուսացումը, լարվածությունն, ինչպես նաև զուգընկերոջ հետ տարաձայնությունների առաջացումը։
Կանայք բողոքում են, որ չեն կարողանում սեռական հարաբերություն ունենալ քանի որ սեքսն աներևակայելի ցավոտ և գործնականում անհնար է։ Վագինիզմ ունեցող կանայք թեև սեռապես զգայուն են, բայց հնարավորություն չունեն սեռական կյանք վարել: Վագինիզմի զարգացմանը նպաստող գործոններ են՝ տարած սեռական բռնությունը կամ դրա փորձը, սեռական հարաբերություն ունենալու առաջին փորձերի ժամանակ սուր ցավի զգացումը, ընտանիքում խիստ դաստիարակությունը, սեռական վախերը, նախկինում հոգեկան տրավմաները և այլ պատճառներ:
Վագինիզմը լիարժեք և անմնացորդ բուժվող սեքսոլոգիական խնդիր է: Ներդաշնակ ընտանիքի ձևավորումը տեղի է ունենում աստիճանաբար՝ առաջին սիրահարվածության հիացմունքից, հուզումնալից ապրումներից մինչև ամենօրյա կենցաղային մանրուքներ
Ինչ կարևոր գործոններ կան զույգի կայացման գործընթացում:
Ֆիզիկական գործոն - այն ունի ինտուիտիվ բնույթ, մարդն առաջացնում է սիմպատիա կամ անտիպատիա: Սա անձնային ռեակցիա է, որը որոշվում է արտաքին պատկերով՝ դեմքը, ձայնի տեմբրը, տվյալ մարդուն բնորոշ հոտը, միմիկան, խոսքը և վարքը: Շփումների առաջին իսկ փուլում ձևավորվելով՝ այս գործոնը դրսևորում է բացառիկ կայունություն և պահպանում է իր դրական կամ բացասական երանգը ամբողջ կյանքի ընթացքում: Նյութական գործոն – որոշվում է ընտանիքի ընդհանուր նյութական կարգավիճակում յուրաքանչյուրի ներդրման փոխհարաբերությամբ և նաև թե ինչպիսին են նրանց նյութական իմաստով միմյանցից սպասումները և պահանջները:
Մշակութային գործոն – որոշվում է ամուսինների ինտելեկտուալ-մշակութային պահանջների համընկմամբ: Այս գործոնի դրսևորումը կարող է փոփոխվել կյանքի ընթացքում:
Սեքսուալ գործոն – որոշվում է, թե ինչպիսի սպասումներ ունեն ամուսիններն ինտիմ կյանքից, և իրականում դա համընկնո՞ւմ է միմյանց պահանջներին: Այդ գործոն կարող է փոփոխվել՝ կախված տարիքից և սեռական առողջության վիճակից:
Հոգեբանական գործոն – այդ գործոնն է ապահովում մարդու վարքի, միջանձնային փոխհարաբերությունների, բնավորության և սեռային դերի ամբողջականությունը:
Ներդաշնակ ընտանիքի ձևավորումը տեղի է ունենում աստիճանաբար՝ առաջին սիրահարվածության հիացմունքից, հուզումնալից ապրումներից մինչև ամենօրյա կենցաղային մանրուքներից հիասթափություն, մինչև ռեալ իրականության մեջ ամուսնու կամ կնոջ ընդունում՝ իր արժանիքներով և թերություններով: Այսինքն, ամուր ընտանիքի ձևավորումը շարունակական գործընթաց է, որտեղ յուրաքանչյուրը պետք է զգա իր մասնակցության կարևորությունը:
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







