Հայաստանում իրականացված ստոմատոլոգիական հետազոտությունները միջազգային գիտական հարթակներում․ հարցազրույց դոկտոր Վահե Ազատյանի հետ
Բժշկական գիտությունների դոկտոր, Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վահե Ազատյանը մի քանի անգամ ներկայացրել է Հայաստանը միջազգային գիտաժողովների՝ ներկայացնելով Հայաստանում իրականացված իր հետազոտությունները։
-Ի՞նչ հետազոտություններ եք ներկայացրել վերջին շրջանում միջազգային գիտաժողովներին և ինչ արդյունքներ են ցույց տվել դրանք։
-Վերջին շրջանում Հայաստանում իրականացրել ենք 2 հետազոտություն, որոնք էլ ներկայացրել եմ միջազգային գիտաժողովների ժամանակ։ Առաջին հետազոտությունը բերանի խոռոչի լորձաթաղանթի փոփոխությունների մասին էր վիրուսային հեպատիտ Բ-վ բուժառուների մոտ։ Դա իմ դոկտորական ատենախոսության մի փոքր հատվածն է, որը ուղված է բերանի խոռոչի ինչպես ախտաբանական, այնպես էլ իմունաբանական փոփոխությունների ուսումնասիրությանը։
Երկրորդը պիլոտային հետազոտություն էր, որը ուսումնասիրում և համեմատում էր ավանդական ծխախոտի և տաքացվող սարքերի ազդեցությունը հեպատիտ Ց-ով բուժառուների բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա:
Այս հետազոտությունների զեկույցներ, թեզիսների տեսքով գիտաժողովի գիտական կոմիտեյի կողմից ընտրվել են տպագրվելու բարձր գործակից ունեցող Hepatology International ամսագրի առանձին համար-հավելումում:
-Ինչպե՞ս կարող են այս արդյունքները կիրառվել կլինիկական պրակտիկայում։
-Առաջին դեպքում առաջարկվել է ախտորոշման ալգորիտմ, որը կհեշտացնի բժիշկ-ստոմատոլոգներին իրենց բուժառուների մոտ վիրուսային հեպատիտ Բ և Ց-ի վաղ հայտնաբերում և հետևաբար ուղղորդում հեպատոլոգների և ինֆեկցիոնիստների մոտ բուժօգնություն ստանալու համար:
Եկրորդ՝ պիլոտային հետազոտությունը ներկա պահի դրությամբ կատարվեց փոքրաքանակ բուժառուների մոտ համեմատելով տաքացվող սարքեր կիրառողների, ավանդական ծխախոտ ծխողների, ինչպես նաև չծխող բուժառուների արդյունքները: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին հետևյալ պատկերը՝ տաքացվող սարքեր կիրառողների և չծխողների բերանի խոռոչի լորձաթաղանթի փոփոխությունները չնչին էին և գրեթե նույնն էին, ի տարբերություն ավանդական ծխախոտ ծխողների, որոնց մոտ գրանցվել են զգալի բացասական փոփոխություններ:
-Ի՞նչ հետազոտական ուղղություններ եք նախատեսում զարգացնել առաջիկայում։
Իմ գիտական ուսումնասիրությունները ուղված են վիրուսային հեպատիտ Բ, Ց-ով, ինչպես նաև ՄԻԱՎ-ով բուժառուների բերանի խոռոչի լորձաթաղանթի և պարօդոնտի ախտահարումներին: Առաջիկայում նախատեսում եմ կատարել ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ վերը նշված պաթոլոգիայով բուժառուների մոտ տաքացվող սարքերի օգտագործման և ավանդական ծխախոտ ծխելու համեմատական ազդեցությունը ԲԽԼ և պարօդոնտի վրա, գնահատելով ստոմատոլոգիական ստատուսը:
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







