7 համեղ ու հասանելի մթերք երիկամների առողջության պահպանման համար
Երիկամները մարդու կարևորագույն օրգաներից են, որոնց աշխատանքի խանգարումը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ ու հանգեցնել մի շարք բարդությունների։ Սակայն միևնույն ժամանակ յուրաքանչյուր տասներորդ մարդու մոտ ախտորոշվում է երիկամների որևէ քրոնիկ հիվանդություն, որն էլ բարձրացնում է հետագայում երիկամային անբավարարության զարգացման ու վաղաժամ մահվան հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է օր առաջ միջոցներ ձեռնարկել ու հնարավորինս պահպանել երիկամների առողջությունը:
Երիկամների առողջության պահպանման հարցում շատ մեծ նշանակություն ունի մարդու սննդակարգը։ Ինչպես գրում է inosmi.ru-ն, երիկամների հիվանդությունների զարգացմանն առավել հաճախ նպաստում են ֆիզիոլոգիական այն խանգարումները, որոնք զարգանում են վնասակար սովորությունների, այդ թվում նաև սխալ սննդակարգի հետևանքով։ Սա է պատճառը, որ երիկամների առողջության պահպանման համար մասնագետները հորդորում են հնարավորինս բալանսավորված սնվել ու օգտագործել սննդամթերքի տեսակներ, որոնք պարունակում են երիկամների համար անչափ օգտակար տարրեր։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 հասանելի ու համեղ մթերք, որոնք կօգնեն պահպանել երիկամների առողջությունը։
Կաղամբ
Բանջարեղենի այս տեսակը պարունակում է ֆիտոքիմիական նյութեր, որոնք կարող են տարրալուծել ազատ ռադիկալները՝ տարրեր, որոնք հանգեցնում են բորբոքումների ու նպաստում քաղցկեղի զարգացմանը։
Սխտոր
Սխտորի գործածությունը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակն ու նպաստում է արյան հոսքի բարելավմանը, ինչը շատ կարևոր է երիկամների առողջության պահպանման համար։ Բացի այդ, այն կարող է աղին փոխարինող հիանալի միջոց լինել, իսկ աղը, իր հերթին, խիստ վնասակար է երիկամների համար և նպաստում է այս օրգանների հիվանդությունների զարգացմանը։
Սոխ
Սոխը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք բարելավում են օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում երիկամների վրա ու նպաստում է դրանց մաքրմանը։
Ճակնդեղ
Այս տարածված ու հասանելի արմատապտուղը դրական ազդեցություն է ունենում արյան հոսքի ու զարկերակային ճնշման վրա, ինչը շատ կարևոր է երիկամների համար, քանի որ պաշտպանում է գերծանրաբեռնվածությունից։
Վարունգ
Վարունգի կանոնավոր գործածությունը նպաստում է օրգանիզմում միզաթթվի մակարդակի նվազմանն ու տարրալուծում է մանր քարերը՝ կանխելով դրանց կուտակումն ու լուրջ բարդությունների զարգացումը։
Խնձոր
Երիկամաքարային հիվանդության կանխարգելման համար շատ արդյունավետ կարող է լինել նաև խնձորը, ուստի այս համեղ ու հասանելի միրգը հարկավոր է անպայման ներառել ամենօրյա սննդակարգում։
Ամսաբողկ
Այս մթերքը հայտնի է հակաօքսիդանտների ու սննդարար նյութերի բարձր պարունակությամբ, ինչպես նաև կալիումի ու ֆոսֆորի ցածր պարունակությամբ, ինչի շնորհիվ համարվում է երիկամների համար լավագույն սննդամթերքի տեսակներից մեկը։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







