Սելենով հարուստ 5 մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում
Սելենն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որն առաջին հերթին հիանալի միջոց է ավելորդ քաշի ու ճարպակալման դեմ պայքարի համար։ Մասնագետները հաճախ են շեշտում, որ սննդակարգում սելենով հարուստ մթերք ներառելը շատ կարևոր է, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս տարրով հարուստ սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք հարկավոր է հնարավորինս հաճախ օգտագործել։
Ոստրեներ
Այս օգտակար տարրի լավագույն աղբյուրներից մեկը ոստրեներն են։ 6 ոստրեից բաղկացած ուտեստը պարունակում է սելենի օրական անհրաժեշտ չափաբաժնի՝ 55 մկգ-ի մոտ 100 տոկոսը։ Բացի այդ, ոստրեները հարուստ են նաև այլ սննդարար նյութերով, այդ թվում՝ սպիտակուցներով, ճարպերով, վիտամիններով ու հանքանյութերով։ Միևնույն ժամանակ դրանք ունեն շատ ցածր կալորիականություն, ուստի շատ օգտակար են ավելորդ քաշի դեմ պայքարում։
Բրազիլական ընկույզ
Բուսական սննդամթերքում սելենի պարունակությունը կախված է լինում հողում դրա պարունակությունից։ Օրական ընդամենը մեկ բրազիլական ընկույզ օգտագործելը կօգնի ստանալ սելենի օրական անհրաժեշը քանակությունը՝ 55 մկգ, քանի որ դրանում այս սննդարար նյութի պարունակությունը տատանվում է 68-91 մկգ-ի սահմաններում։
Հավկիթ
Մեկ խոշոր հավկիթն ապահովում է սելենի օրական անհրաժեշտ չափաբաժնի 28 տոկոսը։ Ընդ որում՝ դրա հիմնական մասը պարունակվում է դեղնուցի մեջ, մինչդեռ սպիտակուցի մեջ պարունակվում է մոտ 9 մկգ սելեն։ Ավելին՝ հավկիթը նաև օգտակար սպիտակուցների հասանելի աղբյուր է, որը պարունակում է շատ քիչ քանակությամբ ածխաջրեր։ Մեկ հավկիթը պարունակում է մոտ 70 կկալ, սակայն հարուստ է մեծ քանակությամբ կարևոր վիտամիններով ու հանքանյութերով։
Սարդինաներ
Սելենի ևս մի հիանալի աղբյուր են սարդինաները, որոնք նաև հարուստ են վիտամին B12-ով, ֆոսֆորով, օմեգա-3 ճարպաթթուներով, սպիտակուցներով, կալցիումով և վիտամին D-ով։ 100 գրամ սարդինան պարունակում է 40,6-52 մկգ սելեն, ուստի այն կարող է հիանալի հավելում լինել հիմնական սննդակարգին։
Արևածաղկի սերմեր
Արևածաղկի սերմերի գործածությունն օրգանիզմին անհրաժեշտ սելենն ստանալու ամենահասանելի ու պարզ միջոցն է։ Ընդամենը ¼ բաժակ արևածաղկի սերմերում պարունակվում է 19 մկգ սելեն։ Բացի այդ, դրանք հարուստ են նաև քաշի նվազմանը նպաստող սպիտակուցներով ու մանրաթելերով, ինչպես նաև իմունային համակարգի ամրապնդմանը նպաստող վիտամիններով ու հանքանյութերով։
Նյութի աղբյուրը՝ The Health Site
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







