Ինչպես կարգավորել մարսողությունն ու ազատվել տհաճ զգացողություններից․ 9 բնական միջոց
Մարսողության խանգարումն ու աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները կարող են լուրջ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար՝ դրսևորվելով բավական տհաճ ախտանշաններով։ Նման խնդիրները կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով, սակայն անկախ դրա առաջացման պատճառից հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել տհաճ զգացողություններից ազատվելու և մարսողությունը վերականգնելու համար։
Սովորաբար մարսողական խնդիրների դեպքերում մարդիկ ընդունում են հատուկ դեղամիջոցներ, սակայն նման խանգարումների դեմ պայքարում ոչ պակաս արդյունավետ, սակայն շատ ավելի անվնաս կարող են լինել նաև ժողովրդական միջոցները։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 արդյունավետ ժողովրդական դեղամիջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել մարսողությունը և մեղմել ցավն ու տհաճ զգացողությունները։
- Մի բաժակ թարմ կարտոֆիլի հյութի մեջ լուծել 2 ճաշի գդալ մեղր և ընդունել ստացված խառնուրդն օրական 2-3 անգամ կես բաժակ։
- 2։2։1 հարաբերակցությամբ խառնել չորացրած հազարատերևուկը, չորացրած եզան լեզուն ու չորացրած երիցուկի խոտը, այնուհետև ստացված խառնուրդի 2 ճաշի գդալին ավելացնել կես լիտր եռման ջուր ու թրմել մեկ ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց 2 ժամ առաջ կես բաժակ։
- 1 ճաշի գդալ չորացրած սրոհունդին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 2 ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև ստացված թուրմն ընդունել օրական երկու անգամ ⅓ բաժակ։ Այս դեղամիջոցի կիրառման դեպքում հարկավոր է հաշվի առնել, որ սրոհունդը խորհուրդ չի տրվում օգտագործել զարկերակային գերճնշման դեպքում։
- 1 ճաշի գդալ համեմի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել ևս կես ժամ։ Ստացված թուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ ուտելուց կես ժամ առաջ երկուական ճաշի գդալ։
- 1։1։1 հարաբերակցությամբ խառնել դեղատնային երիցուկի ծաղիկները, մատնունի ուղիղի արմատներն ու անանուխի տերևները, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել ու քամել։ Ստացված թուրմը հարկավոր է խմել օրվա ընթացքում։
- 20 գրամ կապույտ հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել 200 մլ եռման ջուր, առնվազն մի ժամ թրմել, այնուհետև ընդունել յուրաքանչյուր 3 ժամը մեկ ¼ բաժակ։
- 100 գրամ հապալասի չորացրած հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, մի ժամ թրմել, այնուհետև ընդունել օրական 4 անգամ ¼ բաժակ։
- 1 թեյի գդալ երիտասարդ կաղնու կեղևին ավելացնել կես բաժակ եռման ջուր, 10 րոպե եռացնել, որից հետո թրմել ևս 3 ժամ։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ կես բաժակ։
- Սամիթի սերմերը տրորել ու փոշի դարձնել, այնուհետև ստացված զանգվածի կես թեյի գդալին ավելացնել մի բաժակ կաթ, դնել թույլ կրակին ու եփել 2-3 րոպե։ Թողնել թուրմը սառչի, այնուհետև խմել օրական 3-4 անգամ։
Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ aif.ru
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







