Ինչպես ազատվել գլխամաշկի թեփից. 6 արդյունավետ բնական միջոց մազերի ու մաշկի բոլոր տեսակների համար
Գլխամաշկի թեփը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ։ Այս խնդրից ազատվելու համար սովորաբար կիրառվում են հատուկ դեղամիջոցներ, կոնդիցիոներներ ու շամպուններ, սակայն դրանք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ իրենց քիմիական ագրեսիվ բաղադրության պատճառով էլ ավելի են վատթարացնում վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բուժման բնական միջոցներին, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի ու անվնաս, քանի որ պատրաստվում են բացառապես բնական բաղադրիչներից և չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ ու կողմնակի բարդություններ։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բնական միջոցի բաղադրատոմս, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել այս տհաճ խնդրից։
Թեփի դեմ միջոցներ յուղոտ մազերի համար
- Վաղենակի դեղատնային ոգեթուրմը քսել գլխամաշկին մի փոքր մերսել, այնուհետև փաթաթել գլուխը տաք սրբիչով, թողնել 30 րոպե և լվանալ մազերը։ Կրկնելնել այս պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ։
- 1 ճաշի գդալ չորացրած ու մանրացրած եղինջին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկն ամբողջությամբ սառչի, այնուհետև քամել։ Ստացված թուրմը հարկավոր է քսել մազերին ու գլխամաշկին, մի փոքր մերսել, իսկ 20 րոպե անց լվանալ գլուխը։
Թեփի դեմ միջոց չոր ու նորմալ մազերի համար
- 4 ճաշի գդալ ձիթայուղը տաք գոլորշու վրա տաքացնել, ավելացնել կես կիտրոնի հյութ, լավ խառնել, որից հետո ստացված խառնուրդը քսել գլխամաշկին ու մի փոքր մերսել։ Թողնել խառնուրդը կես ժամ, որից հետո լվանալ գլուխը շամպունով։
Թեփի դեմ միջոցներ գլխամաշկի ու մազերի բոլոր տեսակների համար
- 1 ճաշի գդալ կաղնու չոր կեղևներին ավելացնել մի բաժակ ջուր, դնել կրակին ու 10 րոպե եռացնել։ Ստացված թուրմին ավելացնել 1 թեյի գդալ մեղր, խառնել մինչև այն լուծվի, որից հետո քսել խառնուրդը մազարմատներին ու մի փոքր մերսել։ Թողնել դեղամիջոցը մեկ ժամ, որից հետո լվանալ գլուխը։
- 1 ճաշի գդալ կարմիր արոսենու հատապտուղներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել երկու ժամ, որից հետո քամել և ստացված թուրմն օգտագործել գլուխը լվանալուց հետո մազերը մաքրաջրելու համար։
- 3 ճաշի գդալ մանրացրած դափնու տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, տարան ծածկել կափարիչով ու թրմել կես ժամ։ Թուրմը քամել ու պահել սառնարանում՝ օգտագործելով ամեն անգամ լոգանքից հետո գլխամաշկին քսելու համար։ Այս պրոցեդուրայից հետո գլուխը լվանալու կարիք չկա։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ գլխամաշկի թեփը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող է պայմանավորված լինել նաև առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել բժշկին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
Նյութի աղբյուրը՝ Aif.ru
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







