5 արդյունավետ բնական միջոց ստամոքսի այրոցից ազատվելու համար

09:00 • 27.04.22

Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որը դրսևորվում է կոկորդում ու կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և պայմանավորված է լինում ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելով: Այս տհաճ խնդրին երբևէ բախվել են բոլորը, սակայն ոմանց մոտ այն չափազանց հաճախ է կրկնվում՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։

Այս տհաճ զգացողություններից ազատվելու համար մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն նման դեղորայքի հաճախակի գործածությունը կարող է դառնալ կողմնակի բարդությունների առաջացման պատճառ, ուստի հարկավոր է զգոն լինել։ Միևնույն ժամանակ կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են մեղմել ստամոքսի այրոցը և չեն առաջացնում կողմնակի բարդություններ, քանի որ բաղկացած են միայն բնական հասանելի բաղադրիչներից։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ստամոքսի այրոցի տհաճ ախտանշաններից։

  • 2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր և կես ժամ թրմել թերմոսի մեջ։ Ստացված թուրմը քամել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ 1/4 բաժակ։
  • 1 թեյի գդալ հալվեի հյութին ավելացնել նույն քանակությամբ գոլ ջուր, լավ խառնել և ընդունել ստացված խառնուրդը մեկական թեյի գդալ ուտելուց առաջ և հետո։
  • Ճահճային խնկեղեգի արմատը մանրացնել ու փոշի դարձնել, այնուհետև ընդունել ստամոքսի այրոցի դեպքում օրական 3 անգամ մեկական պտղունց։
  • Խառնել հավասար քանակությամբ մանրացրած սրոհունդը, եզան լեզվի տերևներն ու երիցուկի ծաղիկները, այնուհետև ստացված խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր ու թրմել 45 րոպե։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ։
  • Խառնել հավասար քանակությամբ սրոհունդը, հազարատերևուկն ու ճահճային ականջաբուրդը, այնուհետև ստացված խառնուրդի 3 ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թրմել երկու ժամ, որից հետո քամել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ կես բաժակ։

Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում ստամոքսի այրոցը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru