Ամենաարդյունավետ բնական միջոցները զարկերակային բարձր ճնշումն առանց դեղորայքի կարգավորելու համար

13:53 • 01.05.22

Զարկերակային գերճնշումը ներկայում ամենատարածված ու վտանգավոր հիվանդություններից մեկն է, որը մշտական վերահսկողության տակ չպահելու դեպքում կարող է դառնալ մի շարք լուրջ ախտաբանությունների զարգացման պատճառ։ Այս խնդիրը կարող է շատ երկար ժամանակ զարգանալ առանց լուրջ ախտանշանների՝ մնալով աննկատ ու կործանարար ազդեցություն ունենալով օրգանիզմի վրա։

Զարկերակային գերճնշման ախտորոշման դեպքում մասնագետները որպես կանոն նշանակում են արյան ճնշումը կարգավորող հատուկ դեղամիջոցներ, սակայն մասնագետները վստահ են, որ զարկերակային ճնշումը վերահսկողության տակ պահելու և ճնշման տատանումները կանխելու ամենակարևոր նախապայմանը սննդային սովորությունները կարգավորելն է, ինչպես նաև սննդակարգում ճնշման նվազմանը նպաստող մթերքի ու ըմպելիքների ներառելը։ Բացի այդ, կարելի է կիրառել նաև ճնշումը կարգավորող բնական դեղամիջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դեղատնային միջոցները, սակայն ի տարբերություն դրանց չեն առաջացնում կողմնակի բարդություններ։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փորձված բաղադրատոմս, որոնք համարվում են զարկերակային ճնշումը կարգավորող լավագույն բնական միջոցները, ուստի նման խնդրի դեպքում դրանք դրանք կիրառելը կարող է շատ օգտակար լինել։ Նման բնական դեղամիջոցները կարող են հիանալի միջոց լինել ինչպես ճնշման տատանումների կանխարգելման համար, այնպես էլ անսպասելի բարձրացած ճնշումը նվազեցնելու համար, իսկ բնական բաղադրության շնորհիվ դրանք չեն առաջացնի կողմնակի բարդություններ։

  • Խառնել հավասար քանակությամբ չորացրած առյուծագին, ականջաբուրդը, անանուխը, բուժական երիցուկն ու մասուրի պտուղները, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր ու թրմել։ Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ 1/3-1/4 բաժակ։
  • 1 կիտրոնի հյութին ավելացնել 1 բաժակ մեղր և 1 բաժակ ստեպղինի հյութ, լավ խառնել ու ընդունել 1-2 թեյի գդալ ուտելուց առաջ։
  • 1 ճաշի գդալ լոռամրգի չոր տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև քամել։ Ստացված թուրմին ավելացնել կես բաժակ լոռամրգի հյութ, քաղցրացնել մեղրով ու խմել օրական 2 անգամ 1/4 բաժակ։
  • Խառնել հավասար քանակությամբ սրոհունդը, երիցուկի ծաղիկներն ու կեչու տերևները, խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել մինչև հեղուկը սառչի։ Ստացված թուրմը քամել, բաժանել երկու մասի և խմել առավոտյան ու երեկոյան։

Այս բնական միջոցները շատ արդյունավետ են և ճիշտ գործածության դեպքում կօգնեն մոռանալ զարկերակային ճնշման տատանումների մասին, սակայն հարկ է հիշել, որ ցանկացած բնական դեղամիջոց օգտագործելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութի աղբյուրը՝ aif.ru