Գիտնականները խոզի գենետիկորեն ձևափոխված սրտամկանը փոխպատվաստել են տղամարդուն, որի մոտ գլխուղեղի մահ էր արձանագրվել
Ամերիկացի գիտնականների խումբը հետազոտության շրջանակներում խոզի գենետիկորեն ձևափոխված սրտամկանը փոխատվաստել է մարդուն, որի մոտ արձանագրվել էր գլխուղեղի մահ։ Այս մասին գրում է CNN-ը՝ NYU Langone Health-ին հղումով։
Այս պրոցեդուրան իր տեսակի մեջ առաջինն է և միտված է հասկանալու՝ կարող են արդյոք կենդանիների մոդիֆիկացված օրգանները հաջողությամբ փոխպատվաստվել մարդուն։
Սրտամկանը փոխպատվաստվել է 72-ամյա Լոուրենս Քելիին, որի մոտ գլխուղեղի մահ էր արձանագրվել։ Տղամարդու ընտանիքը նրա դին նվիրաբերել է գիտնականներին հետագա հետազոտությունների համար։ Հունիսին Քելիին կենդանու մոդիֆիկացված սրտամկանը փոխպատվաստելուց հետո գիտնականները հուլիսին կրկնել են պրոցեդուրան մեկ այլ ռեցիպիենտի՝ 64-ամյա Ալվա Կապուանոյի մասնակցությամբ։
Փոխպատվաստման այս պրոցեդուրաները հաջորդել են հունվարին Մերիլենդի համալսարանում անցկացված վիրահատությանը, որի ժամանակ խոզի սրտամկանը փոխպատվաստվել էր կենդանի մարդուն։ Մարտին, սակայն, կենդանու սրտամկանը ստացած բուժառուն մահացել էր։
Բժիշկ Ռոբերտ Մոնտգոմերիի խոսքով՝ այս պրոցեդուրաները թույլ են տվել ավելի խորն ուսումնասիրել, թե ինչպես են ռեցիպիենտների մարմիններն ընդունում խոզի սրտամկանը։
«Մենք կարող ենք ավելի հաճախ մշտադիտարկում անցկացնել ու իսկապես հասկանալ կենսաբանությունն ու լրացնել բոլոր բացերը», - նշել է մասնագետը՝ հավելելով, որ այդ հետազոտությունը եզակի էր, քանի որ իրենք փորձել են ստեղծել պարզ պայմաններ՝ չօգտագործելով փորձարարական սարքեր ու դեղամիջոցներ։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







