Դեղամիջոցներ, որոնք կարող են վտանգավոր լինել տարեցների համար

18:01 • 16.10.22

Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնց գործածությունը տարեց հասակում կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է թերապևտ Ալեքսեյ Խուխրևը՝ ներկայացնելով դրանցից մի քանիսը։

Բժշկի խոսքով՝ շատ հաճախ տարեց բուժառուները դիմում են «ծագումով ԽՍՀՄ-ից մի կոկտեյլի» օգնությանը՝ ընդունելով վալոկորդին և կորվալոլ, սակայն քչերին է հայտնի, որ այս դեղամիջոցների մեջ պարունակվող Ֆենոբարբիտալը լուրջ ազդեցություն է ունենում շարժումների կոորդինացման վրա։ Արդյունքում հաճախ տարեցները վնասվածքներ են ստանում առանց որևէ նախապայմանի։

Դեղամիջոցների մյուս խումբը, որի հետ պետք է շատ զգույշ լինեն տարեցները, հակահիստամինային դեղերը, քնաբերներն ու տրանկվիլիզատորներն են։ Փորձագետի խոսքով՝ այս դեղամիջոցների ընդունումը կարող է դառնալ գերգրգռվածության ու տագնապի պատճառ։