Գիտնականներն ստեղծել են առցանց հաշվիչ, որը կանխատեսում է հնարավոր բարդություններն արգանդի հեռացման դեպքում
Գիտնականների միջազգային թիմն ստեղծել է յուրահատուկ առցանց հաշվիչ, որը կանխատեսում է՝ ինչ հնարավոր բարդություններ կարող են ի հայտ գալ այն կանանց մոտ, որոնց բարորակ հիվանդությունների պատճառով ցուցված է արգանդի հեռացում: Գիտական աշխատանքի մանրամասներն ու հաշվիչի նկարագրությունը հրապարակվել են CMAJ-ում:
Արգանդի հեռացման դեպքում հնարավոր բարդությունները կարող են ներառել միզածորանի, աղեստամոքսային տրակտի և անոթների վնասվածքները, ուստի նման վիրահատության ցուցում ստացած կանանց համար այս վտանգներն իմանալը շատ կարևոր է։ Հետազոտության հեղինակներն օգտագործել են Անգլիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) տվյալները 2011-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում արգանդի հեռացման վիրահատություն տարած շուրջ 200 հազար կնոջ վերաբերյալ։ Գիտական աշխատանքի ընթացքում գիտնականները հաշվի են առել տարբեր գործոններ, այդ թվում՝ մարմնի զանգվածի ցուցանիշը, շաքարային դիաբետի առկայությունը կամ բացակայությունը, էթնիկ պատկանելությունը և այլն։ Այս ամենի շնորհիվ էլ հնարավոր է եղել ստեղծել բարդությունների կանխարգելման մաթեմատիկական մոդելը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ ասիական ծագում ունեցող կանանց մոտ աբդոմինալ հիստէկտոմիայից հետո լուրջ բարդությունների զարգացման վտանգն ավելի մեծ է, քան սպիտակամորթ կանանց մոտ, ինչը նշանակում է, որ հիստէկտոմիայի անհրաժեշտության դեպքում ասիական ծագմամբ կանանց խորհուրդ է տրվում վիրահատությունն իրականացնել լապարոսկոպիկ եղանակով, այլ ոչ թե աբդոմինալ։ Ընդ որում՝ տվյալները վկայում են, որ երկու պրոցեդուրաների դեպքում էլ բարդությունների զարգացմանը նպաստող առավել լուրջ գործոն է հանդիսանում կպումների առկայությունը։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







