Մասնագետը ներկայացրել է մազաթափության հիմնական պատճառներից մեկն ու դրա դեմ պայքարի միջոցները
Մազաթափության ամենատարածված պատճառներից մեկը սթրեսն է։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան, տրիխոլոգ Յուլիա Գալիմովան։
Բժշկի խոսքով՝ սթրեսն անկառավարելի է, ուստի նման դեպքում մազերի առողջությունը վերականգնելը հեշտ չէ։ Օրինակ՝ շատ կարևոր է անպայման առօրյայում ֆիզիկական ծանրաբեռնվածություն ներառելը։
«Ամեն դեպքում, պետք է ձգտել նվազեցնել բացասական գործոնների ազդեցության մակարդակը և կարգավորել քունը»,- նշել է մասնագետը։
Բժշկի կարծիքով՝ առատ մազաթափության դեպքում վերոնշյալ միջոցների ձեռնարկումից բացի հարկավոր է նաև կիրառել կարմիր պղպեղով գրգռող դիմակներ, ինչպես նաև հատուկ սանրեր օգտագործել։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







