Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել
Ինքնաբուժությունն ու բուժման ընթացքում ինքնուրույն դեղորայքի տեսակը փոխելը կարող է մահացու լինել։ Այս մասին գրում է Pravda.Ru-ն՝ վկայակոչելով թերապևտ Զանդան Դորժիևին։
Նրա խոսքով՝ ինքնուրույն բուժվելու սովորությունը շատ տարածված է։
«Որքան հաճախ եմ ընդունելության ժամանակ փորձում պարզել՝ ինչու է հիվանդի մոտ անսպասելի բացասական դինամիկա նկատվում, և պարզվում է, որ նա այժմ ընդունում է «շատ լավ հաբեր», որոնք «ոտքի են կանգնեցրել» նրա ընկերուհուն», - նշել է բժիշկը։
Նրա խոսքով՝ դեղամիջոցները չեն բաժանվում լավերի ու վատերի, այլ նշանակվում են անհատապես՝ հաշվի առնելով հետազոտությունների, կարդիոգրաֆիաների և բուժզննումների արդյունքները։ Բացի այդ, դեղորայքի նշանակման դեպքում հաշվի է առնվում նաև դրանց փոխազդեցությունն այլ դեղերի հետ ու ընտրվում է անհատական դեղաչափը։
Ինչպես ընդգծել է Դորժիևը, անգամ նույն սեռի և տարիքի մարդկանց մասնագետը կարող է տարբեր դեղամիջոցներ նշանակել, ուստի ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







