Սննդամթերքի որ տեսակներն են օգնում կարգավորել զարկերակային ցածր ճնշումը
Մշտապես ցածր զարկերակային ճնշումը կարող է հանգեցնել ուշագնացության, սաստիկ գլխապտույտների և թուլության, սակայն որոշակի պարզ ու հասանելի սննդամթերքի տեսակները կօգնեն արագ կարգավորել ճնշման ցուցանիշները։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Օլգա Պանովան։
Եթե զարկերակային ճնշումը 60/90 մմ/սս-ից չի բարձրանում, ապա սա վկայում է հիպոտոնիայի մասին։ Այն առողջության համար այնքան վտանգավոր չէ, որքան զարկերակային գերճնշումը, սակայն ևս ենթադրում է անհապաղ բուժում։ Այս խնդրի զարգացման պատճառներից մեկն է սակավարյունությունը և B խմբի վիտամինների պակասը, ուստի զարկերակային ճնշումը բարձրացնելու հարցում կարող են օգնել ոչ միայն թունդ թեյն ու սուրճը, այլև վերոնշյալ խնդիրների դեմ պայքարող մի շարք այլ սննդամթերքի տեսակները։
«B խմբի վիտամինով հարուստ, սննդարար ու օգտակար մթերք է լյարդը։ Բնականաբար մեզ անհրաժեշտ է նաև բանջարեղեն․ բրոկոլին ու ծնեբեկը հարուստ են ֆոլաթթվով։ Դրանք լյարդի հետ համադրելու դեպքում բոլոր վիտամիններն ավելի լավ կյուրացվեն», - նշել է մասնագետը։
Զարկերակային ցածր ճնշման դեպքում սննդաբանը նաև խորհուրդ է տվել մի կտոր աղի պանիր կամ հավկիթ ուտել։ Բացի այդ, արդյունավետ կլինի նաև մի բաժակ կաթը։ Բանն այն է, որ սննդամթերքի այդ տեսակները պարունակում են բավարար քանակությամբ սպիտակուցներ ու նատրիրում, ինչի շնորհիվ էլ օգնում են բարձրացնել ճնշումը։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







