Պատմության մեջ առաջին անգամ բժիշկները թոքերի ամբողջովին ռոբոտացված փոխպատվաստում են կատարել

19:23 • 17.04.23

Իսպանացի բժիշկները կատարել են թոքերի աշխարհում առաջին ամբողջովին ռոբոտացված փոխպատվաստումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Բարսելոնայի Vall d"Hebron հիվանդանոցը։

Բժշկական հաստատության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ վիրահատության ընթացքում գրեթե չի կիրառվել ինվազիվ տեխնիկա: